27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

<> -2017-ը հրավիրում է

<<NOPRIZ>>՝ (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթի պատասխանատուները հերթական անգամ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի միջոցով հայաստանյան նախագծային և շինարարական հաստատություններին առաջարկում են մասնակցել ՌԴ-ում ժողովրդականություն վայելող այդ մրցույթին:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին ուղղված նամակում <<NOPRIZ>>-ի պատասխանատուները հայտնում են, որ մրցույթին հրավիրված են և մասնակցելու են ոլորտային բուհերի, նախագծահետազոտական և շինարարական կազմակերպությունների, ստեղծագործական մտավորականության և լայն հասարակայնության ներկայացուցիչները:

Ի տեղեկություն հայտնենք, որ մասնակիցների կողմից մրցույթին ներկայացվող նախագծերը /հայեցակարգեր/ստեղծված պիտի լինեն նախորդ 5 տարիների ընթացքում :

Համաձայն կազմակերպիչների՝ հատկապես ողջունելի են այն նախագծերը, որոնց ստեղծմանը մասնակցել են և ներգրավված են եղել երիտասարդ մասնագետները, ոլորտային բուհերի ուսանողներն ու ասպիրանտները:

Շուրջ 16 անվանակարգային մրցանակներ շնորհող <<NOPRIZ>> մրցույթին մասնակցությունն անվճար է: 2017 թ. լավագույն նախագծի համար <<NOPRIZ>>-մասնագիտական մրցույթում հաղթածներին պարգևատրելու հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Մոսկվայում: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ մինչև 2017 թ. նոյեմբերի 2-ը ներառյալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ