21 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական բարեկամությունը չպետք է ինչ-որ մեկի դեմ լինի. Վոլինկին

Ռուսաստանը և Հայաստանը  բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա: «Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի […]

«Աշխարհում կա՞ այնքան խելացի մարդ, որ ՀՀ-ից քաղաքական ապաստան է հայցում»

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանում քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, համաձայն որի՝ Հայաստանում քաղաքական ապաստան տալու լիազորությունը ՀՀ Նախագահից կտեղափոխվի լիազոր մարմին: Բացի այդ, ըստ փոխնախարարի, քաղաքական ապաստան հայցողների դիմումները կքննվեն ոչ […]

ԱՄՆ Սենատը հայանպաստ որոշումներ է կայացրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ՝ հօգուտ Արցախի և Հայաստանի։ Դրանք մաս կկազմեն 2018-ի պետական վարկի արտաքին օժանդակությունների բաժնին։ Այդ մասին տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը։ Ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հասնելով 20.7 միլիոն դոլարի։ Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել՝ […]

ՀՀԿ-ականը պարոնով է դիմել Անահիտ Բախշյանին. թեժ իրավիճակ քաղաքապետարանում

Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստը։Նիստի մեկնարկը լարված է եղել: Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը  Անահիտ Բախշյանին դիմել է անհարգալից  տոնով:  Ավագանու անդամը Բախշյանին դիմել է  «պարոն Բախշյան», «Անո» բառերով։ Այս փաստը վրդովվեցրել է  ընդդիմադիր խմբակցության անդամներին: Ալեն Սիմոնյանը փորձել է  կարգի հրավիրել Արմեն Սահակյանին, որից հետո վեճ […]

Որ դեպքում Ծառուկյանը կվերադառնա (տեսանյութ)

«Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրումներ կատարեց առ այն, թե այսօրվա ներքաղաքական զարգացումների, տնտեսական-սոցիալական վիճակների վերաբերյալ ինչպիսին են մեր մոտեցումները, այո, մենք ասում ենք, որ մեր ծրագրերի տերն ենք: Մենք գտնում ենք, որ երկրի զարգացման ճիշտ ճանապարհը մեր ծրագիրն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ խոսելով կոալիցիա կազմելու վերաբերյալ […]

Ի՞նչ է կատարվում դիրքերում

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող զինծառայողներից մեկին` շարքային Հայկ Հակոբյանին […]

Ինչու է Աստված մեզ ցավ պատճառում

Հիսուսի մոտ բերեցին խուլ ու համր մի մարդու՝ խնդրելով, որ իր ձեռքը դնի նրա վրա։ Հիսուսն ամբոխից հեռու՝ մի կողմ տարավ նրան, մատները դրեց նրա ականջների մեջ, հետո թքեց և դիպավ նրա լեզվին։ Ապա երկինք նայեց, հառաչեց և ասաց. -Եփփաթա՛, որ նշանակում է՝ «Բացվի՛ր»։ Նույն պահին բացվեցին նրա ականջները. լեզուն էլ բացվելով՝ նա սկսեց կանոնավոր […]

«Նոր ալիք»-ում Հայաստանի ներկայացուցիչները տպավորում են հանդիսատեսին եւ ժյուրիին /տեսանյութ/

Սոչիում ընթանում է «Նոր ալիք 2017» երաժշտական մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող երգչուհիներ Էռնա Միրզոյանը և Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են հիացնել հանդիսատեսին ու ժյուրիին՝ առաջատար հորիզոնականներ զբաղեցնելով։ Երեկ տեղի է ունեցել մրցութային երկրորդ օրը, որի արդյունքներով շարունակում են առաջատար մնալ մեր մասնակիցները: Էռնա Միրզոյանը ստացել 121 միավոր (երկու օրում 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամները՝ 11 միավոր) և Ուզբեկստանի ներկայացուցչի […]

Սպանություն Վաղարշապատում.հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ: Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում կրակոցի հետքերով վնասված ավտոմեքենա է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից […]

Մեքենան ընկել է Սեւանա լիճը. կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին՝ Հայրիվանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 26-ամյա Արմեն Պ.-ն Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում, դեպի Գավառ ընթանալիս իր վարած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի