Ինչ եղանակ է սպասվում
Հանրապետության տարածքում պասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հանրապետության տարածքում պասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հարգելի գործընկերներ, Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներովդժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ: Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացիգործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ: Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելիցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիսհամաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլորմանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս: Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու: Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանությանզարգացմանը: Մեր ուժը միասնության մեջ է: Սպասում եմ Ձեր արձագանքին: Հարգանքով՝ փաստաբան Արա Զոհրաբյան
Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 15-ից նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող […]
Ասում են՝ նամուսը շանը տվեցին, չկերավ… Ինչքան վստահ, անձեռնմխելի, ամենակարող պետք է զգաս և թքած ունենաս ամեն ինչի վրա, որ հիմա էլ նորակառույց Հյուսիսային պողոտայի շենքերը սկսես ձևախեղել, ձևափոխել, «օրինական» ապօրինի շինարարություն կատարել: Քաղաքի հնությունները խորհրդային տարիներից սկսած ավերեցինք, քանդեցինք, վերացրինք, շենքերն այլանդակեցինք կցակառույցներով, շուշաբանդներով, առաջ ու հետ տալով, «մասանդրաներով» ու այլ այլանդակություններով և նույնիսկ […]
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը զեկույցում ներառվել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր: Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում որպես նվազագույն պահանջներ են ներկայացված պետական բյուջեի թղթաբանությունը և բնական պաշարների արդյունահանման մասին կառավարության պայմանագրերն ու լիցենզիաները: Այսինքն, 2017 թվականի ֆիսկալ թափանցիկության ուսումնասիրության գործընթացը պահանջում է […]
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Լիցենզավորման մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ, տեխնիկական բնույթ ունի և ճշգրտող նշանակություն: Նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից պատգամավորները ցանկանում էին տեղեկանալ,որքանով է արդյունավետ պարտադիր աուդիտ […]
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը: Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Լուսինե Սահակյանը և Մուշեղ Շուշանյանը չկարողացան մտնել դատական նիստերի դահլիճ ՝զննությունների պատճառով։ Փաստաբանները չկարողացան մտնել նիստերի դահլիճ եւ կազմվեց արձանագրություն։ Նինա Կարապետյանցը դատական կարգադրիչին ասաց․ «Ո՞ր իրն է արգելված, ասեք, հանեմ տամ ձեզ։ Բացի բակտերիաներից, […]
Խանութի սեփականատերն այսօր բողոքում է, որ իր տարածքի հարկային ծառայության պետը նախ պահանջել է գնել իր հացի փռան արտադրանք հացը, ապա ստանալով մերժում՝ սպառնացել հաշվեհարդար տեսնել և մեծ տուգանքներ գրել: Պատկերացրեք, որ սպառնալիքը հասել է նրան, որ հոխորտացել են, թե ընդհանրապես փակել կտան խանութը: Առաջիկայում հավանաբար մի հարկային չինովնիկ իմ ձեռքով հրաժեշտ կտա պաշտոնին, առնվազն… […]
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը: Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը և Լուսինե Սահակյանը դատական նիստերի դահլիճ չմտան, քանի որ նրանք հրաժարվեցին իրենց խոսոքով՝ խուզարկության ենթարկվել: Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը. «Իմ պայուսակում բազմաթիվ մետաղական առարկաներ կան ու ես չեմ պատրաստվում դրանք թողնել պահարանում»: […]
Մինչեւ վախճանվելդ բարիք արա քո բարեկամին, ձեռք մեկնիր ըստ քո կարողության եւ տուր նրան: Սիրաք 14:13






























