04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Սաֆարյանը զայրացրեց դատավորին.նոր սանկցիա

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյան և այլք գործով քննությունը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Դատավորը նկատեց, որ Գեւորգ Սաֆարյանը դատարանին դիմում է առանց ոտքի կանգնելու, հետեւաբար խախտում է կարգը: Նշենք, որ նախորդ նիստին Սաֆարյանը չորս […]

Անձամբ Հիսուս Քրիստոսն այդ մասին զգուշացրեց

«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա,  ինչո՞վ այն կաղվի»: Հոգևոր իմաստով աղն ավելի խորարմատ նշանակություն ունի, քանի որ անձամբ Տերն այդ մասին ասաց.  «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» : Մատթ. 5.13 Քրիստոնյաներին […]

Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների […]

Պուտինն ու Էրդողանը Անկարայում համատեղ մամուլի ասուլիս են տվել

Սեպտեմբերի 28-ի երեկոյան Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ըստ թուրքական «Timeturk.com»լրատվական կայքի` ասուլիսում առաջինը ելույթ ունեցած էրդողանը գոհունակություն է հայտնել ռուս գործընկերոջը հյուրընկալելու համար՝ նշելով, որ հանդիպմանը հնարավորություն են ունեցել քննարկելու երկկողմ և տարածաշրջանային թեմաներ: Էրդողանը նշել է, որ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի`  Երկաթ-Գծի ավանի, Նորավան թաղամասի, Ս. Գրիգորյան 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և անհատական տների, Երևանյան խճուղու շենքերի, ֆիննական տների, Նորվեգական քոթեջների, Ախուրյան […]

Չի բացառվում՝ ևս մեկ «Միսս Հայաստան» մրցույթ անցկացվի

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը չի  բացոռում, որ իրենք առաջիկայում մրցույթ անցկացնեն: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ վերջերս այլ կազմակերպություն՝ «Միսս Արմենիան» էր մրցույթ անցկացրել, և վերոնշյալ գործակալությունը նրանց դատի է տվել, քանի որ իրենց լիցենզիան ու անունն են օգտագործել:  «Եղել են կանոնակարգային մի շարք խախտումներ, որոնց մասին […]

Սրտանոթային հիվանդությունների 80%-ը հնարավոր է կանխել

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՈ-ի և միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ 1999 թվականից սկսած ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը:  Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության ևս մեկ անգամ իրազեկումն է: 2017թ. օրվա կարգախոսն է` «Սիրտը կյանքի համար է»:  […]

Արթուրը խոսել է ժամանակավոր կառավարման ձևավորման մասին. վկան մանրամասնեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա դատակամ նիստում ցուցմունք տվեց  վկա Իշխան Քիշմիրյանը : Սկզբում վկան նշեց, որ ճանաչում է  ամբաստանյալներ Արա Պողոսյանին և Արթուր Վարդանյանին: Վկայի խոսքով՝ 2015 թվականի մայիսին նա ծանոթացել է  Արա Պողոսյանի հետ, որը  առաջարկել […]

Փողով չէ. «Միսս Հայաստան»-ի շուրջ սկանդալը շարունակվում է

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ նշեց, որ անդրադառնալու է ոչ թե մրցույթի հետ կապված սկանդալներին, այլ  «Միսս Հայաստան» մրցույթի կանոնակարգի կազմակերպման խնդիրներին: Նա նշեց, որ անընդհատ լուրեր են շրջանառվում, թե այսպես ասած ինքն ինչ-որ մեկի ձեռքից տարել է մրցույթը, սակայն դա այդպես չէ: «Ես Մշակույթի փոխնախարարն էի այդ ժամանակ […]

Էրդողան-Պուտին հանդիպման գլխավոր հարցերը /տեսանյութ/

Նախօրեին Անկարայում տեղի է ունեցել ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։ Էրդողանը Պուտինին դիմավորել է ոչ թե մուտքի մոտ, ինչպես ընդունված է, այլ մոտեցել է մեքենային եւ այնտեղ ողջունել նրան։  Նախագահների բանակցությունն ընթացել է աշխատանքային ընթրիքի շրջանակներում, նրանք առաջին հերթին քննարկել են Սիրիայի խնդիրը, ապա անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի