04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ. Առավոտ

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու իրենց նախազծի երեկվա քննարկման ժամանակ Աժ-ում ասաց, որ լուրջ տնտեսա­կան խնդիրներ կան, ախտան­շաններ կան, ու իրենք ընդամենն առաջարկում են հանձնաժողով ստեղծել՝ «յամեռ» անել. «Մարդը, որ բողոքներ ունի, պի­տի մի հատ յամեռով անցկաց֊նենբ, հետազոտենք, որ տես­նենք՝ վիրուս է, հիվանդ է, ինչ է …  ՀՀԿ-ը ասում է՝ այ […]

Ում հետ է ամուսնանում ՍԱՍ-ի Արտակի դուստրը. Հրապարակ

Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բա­ցում քեֆ-ուրախություններից։ Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տե­ղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք. ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ։ Հարսանիքին ներկա է եդել հայաստանյան իսթեբլիշմենթը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի։ Առաջիկայում եւս […]

Շուստրի Լյովը. Ժամանակ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության եւ սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր։ Թեեւ ԱՄՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող եւ առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, սակայն այս օրերին սոցփաթեթի […]

Որտե՞ղ է Սոթքի ոսկու հանքից անհետացած 500 կգ ոսկին. Ժողովուրդ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակագմի ընդերքի պետա­կան տեսչությունը (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչա­կան մարմնի մասին է) ստուգումներ է իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Սոթքի ոսկու հանքում եւ բացահայտել է, որ ընկերությունից «500 կգ ոս­կի է անհետացել»։ Եվ այսպես՝ օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի հունվարի 20– ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ԱՊԸ-ն դիմել է ՀՀ […]

Թուրքիան չի ողջունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսնակ Հուսեին Մուֆթուօղլուն խոսել է Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին  տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին: Ըստ թուրքական «Hürriyet» լրատվամիջոցի՝ թուրք պաշտոնյան հայտնել է, որ իրենց համար կարևոր է Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: «Մենք հետևում ենք Կատալոնիայի ինքնավար մարզի հանրաքվեից հետո տեղի ունեցած զարգացումներին:  Որպես հիմք ենք ընդունում Իսպանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը: Այս […]

Կրակոցներ Նորագավիթում. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում: Նախնական տեղեկությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են 48-ամյա տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենյաին վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մեզ հասած տեղեկություններով, որեւէ միջադեպ չի եղել, պարզապես նրան հետապնդել եւ կրակել են: Վիրավորին այս պահին վիրահատում են, իրավապահներն արդեն […]

«Ես բոցվելու եմ՝ լիքը…»

«Ես բոցվելու եմ՝ լիքը: Մինչև Իսպանիան զորք չուղարկի Կատալոնիա: Մինչև չսկսի հրետակոծել Բարսելոնան: Մինչև գազը, լույսն ու ջուրը չանջատեն: Մինչև բոլոր սահմանները չփակեն՝ առաջին հերթին ծովը: Մինչև կատալոնացիքի լավագույնները չզոհվեն Իսպանացիքի հետ պատերազմում՝ երկիրը թողնելով միջակություններին ու կանտուժենի գեներալիտետին: Մինչև ամբողջ աշխարհը ցիրկ չսարքի կոնֆլիկտի կարգավորման գործընթացից: Մինչև կատալոնացիքի դաշնակիցը 25 տարի շարունակ, Իսպանացիքին քսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի