04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնով է ընկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես Պորոշենկոյի ելույթի ժամանակ Էրդողանը չի կարողանում հաղթահարել քունը: Թուրքական աղբյուրը Էրդողանի քնելը վերագրել է վերջինիս հոգնածությանը: Սոցցանցերի օգտատերերը նույնիսկ  նկատել են, թե ինչպես է […]

Ոչ մի սոցիալական աշխատող չի պատրաստվում տնից երեխա հանել

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն այսօր «Սոցիալական աշխատողի» մասին օրենքի նախագծի հանրային քննարկմանն անդրադարձավ երեկվա միջդեպին, որ տեղի էր ունեցել «Ընտանեկան բռնության կանխարգելման» վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Նշենք, որ վերահիշյալ քննարկման ժամանակ նախագծի ընդդիմախոսները հերթ չէին տալիս հիմնական զեկուցողներին խոսելու, քննադատում էին օրենքը, արդյունքում հանրային նորմալ քննարկում չընթացավ: Իսկ այսօրվա քննարկման նախագծով […]

Նախագահը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել […]

Երևանում կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

Այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրին  «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի  որոշ մանրամասներ։ Բանախոսները շեշտեցին՝ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել […]

Խոշոր հրդեհ Նոր Նորքում․ մարդիկ տարհանվել են

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները […]

«Սոցիալական աշխատողը կարիքի մեջ գտնվող անձի հենարանը պետք է դառնա»

Սոցիալական պաշտպանության համակարգում կատարված համակարգային բարեփոխումները փաստում են, որ պետությունը սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին հստակ քայլեր է իրականացնում. համոզված է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Այսօր «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ նա նկատեց. «Մենք պարտավոր ենք պատշաճ պայմաններ ապահովել մեր քաղաքացիների բարեկեցության, կյանքի որակի բարելավման, անհատի և ընտանիքի սոցիալական պաշտպանության […]

ԵՏՀ մասնագետները Երեւանում կներկայացնեն ապրանքների գնահատման 10 նոր կանոնակարգերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում Երեւանում այսօր մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով  համաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։  Անդամ-պետությունների համար ԵՏՀ-ն պարբերաբար նման հանդիպումներ է կազմակերպում՝ ներկայացնելու մշակված եւ շրջանառության մեջ դրված նոր տեխնիկական կանոնակարգերը։ Ինչպես նշեց ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման […]

Սոցիալական աշխատողի ինստիտուտը պիտի զարգանա ու կայանա

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ այսօր հրավիրվել էր հանրային քննարկում: Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է: «Կարևոր նշանակություն ունի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված, այդ վերջին բարեփոխումներն ունեն նպատակ ստեղծել իրավիճակ, նախադրյալներ, որպեսզի մեր եղած ծառայություններից անցում կատարենք գնահատված կարիքի հիման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի