21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ՀՀ համաձայնագրում ՌԴ-ի շահերին հակասող դրույթներ կան

«Եվրամիություն-Հայաստան hամապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան  ՀՀ-ում ՌԴ-ի շահերին հակասող կետեր։ Օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական և այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը։ Սա կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։  Բանախոսը շեշտեց՝ վերոնշյալ համաձայնագրի ստորագրման օրը  […]

Կարվի առավելագույնը՝ ՊԲ պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման համար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրեր առաջ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, ներկայացնելով առաջիկա անելիքները (2017-2020) հայտարարեց, որ բանակաշինությունն ու անվտանգությունը պետակաշինության առանցքային ուղղություններն են: Առաջիկա տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը: Նախագահը ընդգծեց, որ առաջիկայում պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ […]

Դու ունես տիեզերքի ամենահզոր ուժը` Աստծո Սուրբ Հոգին

Դու կարող ես հաղթել ցանկացած կախվածության, եթե դու դրա դեմ պայքարես Քրիստոսի օգնությամբ (ծխել, խաղամոլություն, ալկոհոլ, թմրամոլությունջ): Միայնակ փորձելով` դու չես կարող հաղթել կախվածություններին ու կրքերին, դրանք ուժեղ են: Բայց եթե դու ունենաս Քրիստոսին քո կողքին օգնական ու ապավինես քո Տեր Աստծուն, ապա իմացիր որ ԴՈՒ ՈՒՆԵՍ ՏԻԵԶԵՐՔԻ ԱՄԵՆԱՀԶՈՐ ՈՒԺԸ քեզ ապավեն՝ Աստուծո Սուրբ Հոգին: […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Միկոյան փող. 14, 16, 22, Կամոյի 2 և 2Ա համարների, Անդրանիկի փողոցի և նրբանցքի, Երևանյան, Ագաթանգեղոսի խճուղիների, համար N զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

Քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ: ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային […]

«Էտ բանկա, բութուլկեքին էլ չուղարկես մոտս». մեղադրյալը՝ դատախազին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ գործով դատական նիստը այսօր պետք է շարունակվեր վկաների քննությամբ: Սակայն գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ: Պաշտպանը նշեց, որ 23 օր  հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը երեկ երեկոյան տեղափոխվել է պատժախուց, քանի որ նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: «Հացադուլի […]

Քաղցկեղը հաղթահարելուց հետո կարող են հղիանալ. հայ բժիշկների ձեռքբերումը /տեսանյութ/

«Վերջին տարիներին քաղցկեղը հաղթահարողների թիվը բավականին շատացել է, քանի որ լավացել է քիմիոթերապիայի բուժման արդյունավետությունը: Քաղցկեղը հաղթահարած հիվանդները վերադառնում են վերարտադրողական առողջության մասնագետի մոտ և ցանկանում երեխա ունենալ, սակայն բուժումը ավարտելուց հետո դա անհնար է լինում»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գինեկոլոգ, վերարտադրողական առողջության մասնագետ Մարգարիտա Գրիգորյանը: Նշենք, որ Մարգարիտա Գրիգորյանը այս թեմայով զեկույցով […]

Սոնա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության Մ20 տարեկանների աղջիկների մրցումներում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երկամարտի արդյունքում Սոնա Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք: Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում (97 կգ) և հրում (130 կգ) վարժություններում: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մրցապայքարի դուրս կգան 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ […]

«Խմբակային սեքս» Ազգային ժողովում. Հրապարակ

Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված