22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե ես չլինեի, Ջիգարխանյանին վաղուց կորցրած կլինեիք․ Վիտալինան պատասխանել է մեղադրանքներին /տեսանյութ/

Դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը՝  Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, արձագանքել է իր անվան շուրջ առաջացած սկանդալին։ Հիշեցնենք, որ օրերս ամուսնական զույգի անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Հոկտեմբերի 15-ին 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվեց հիվանդանոց՝ առողջական լուրջ խնդիրներով։ Լրատվամիջոցներով նախ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ջիգարխանյանն անհետացել է, ապա պարզվեց, որ դերասանը վատացել է կնոջ հետ վեճից հետո։ Ավելին, նա […]

ԱՄՆ-ի պայմանը Կարեն Կարապետյանին. Ժամանակ

«Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, և որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:  Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանն ու […]

Դատի են տվել. Հրապարակ

«Օպտիմալացման հետևանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, և այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։ ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ […]

Կհեռանա՞. Հրապարակ

«Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչև 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կրկին դեսպան (անգամ Ֆրանսիայի) դառնալն այնքան էլ նրա սրտով չէ: Բացի այն, որ Սերգեյ Լավրովը մեկ տարի առաջ հայաստանյան կողմին հորդորել է` երբեմնի ՌԴ քաղաքացի Նալբանդյանին (նա ՀՀ քաղաքացի է դարձել […]

Նախագահը թեման «քըրթ» փակեց. Հրապարակ

 «Այս շաբաթ, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, ԳՄ նիստ չպետք է լիներ. Սերժ Սարգսյանը հինգշաբթի նույն ժամին պետք է մասնակցեր միջազգային գիտաժողովի մասնակիցների պատվին տրվող ընթրիքին, ելույթ ունենար: Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան զանգել-ասել են` 19-ի նիստը լինելու է: ԳՄ անդամները մտածել են` ուրեմն կարեւոր հարցեր են, եւ մեկ մարդու նման, բացի Լեհաստանում գտնվող Բաբլոյանից, Աշոտյանից, գործուղման […]

Ցույց Հունաստանում՝ Օջալանի ազատ արձակման համար

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ցմահ բանտարկության դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համար Աթենքում ցույց է անցկացվել: Ցուցարարները Օջալանին ազատ արձակելու կոչ են արել: Ըստ թուրքական  «Ensonhaber» լրատվական կայքի՝  միջոցառումը արտոնված չի եղել և Հունաստանի ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է ցույցը:  Ըստ աղբյուրի ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Ցույցի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել:   […]

Հայաստանի և Լեհաստանի արտգործնախարարները կհանդիպեն

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի լրանում են հայ-լեհական հարաբերությունների համար մեծ կարևորություն ունեցող երկու իրադարձություններ՝ հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման […]

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում: Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը […]

Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով /ֆոտո/

Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը իսկական ֆուրոր է առաջացրել Նյու Յորքում Intimissimi բուտիկի բացման ժամանակ։ 52-ամյա դերասանուհին միջոցառմանն է ներկայացել կիսաթափանցիկ զգեստով՝ Oscar de la Renta-ից։ Երկրպագուները նրան անմիջապես համեմատել են իր կերտած հանրահայտ կերպարի՝ Քերի Բրեդշոուի հետ՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից։ Նրա հերոսուհին ֆիլմում նմանատիպ զգեստ արդեն կրել էր՝ նույն դիզայներից։         

«Սասնա ծռեր 2» գործով դատական նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռերի» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը տեղի կունենա արտագնա՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, դատավորն է Արթուր Օհանյանը: Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի