05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նախագահը թեման «քըրթ» փակեց. Հրապարակ

 «Այս շաբաթ, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, ԳՄ նիստ չպետք է լիներ. Սերժ Սարգսյանը հինգշաբթի նույն ժամին պետք է մասնակցեր միջազգային գիտաժողովի մասնակիցների պատվին տրվող ընթրիքին, ելույթ ունենար: Սակայն չորեքշաբթի ուշ երեկոյան զանգել-ասել են` 19-ի նիստը լինելու է:

ԳՄ անդամները մտածել են` ուրեմն կարեւոր հարցեր են, եւ մեկ մարդու նման, բացի Լեհաստանում գտնվող Բաբլոյանից, Աշոտյանից, գործուղման մեկնած Դավիթ Հարությունյանից, ներկայացել: Սակայն 7։30-ին սկսված նիստը տեւել է ընդամենը 15 րոպե, իսկ երբ տեսել են ՏԻՄ «պապկան» ձեռքին Ռուբիկ Թադեւոսյանին, ներկաները հիասթափվել են «կյանքից»․ այդ 15 րոպեն էլ նվիրվել է ՏԻՄ ընտրություններին, թե որտեղ ում են պաշտպանելու, եւ որ 7-8 համայնքում ընտրություններն ազատ են թողնելու, որովհետեւ մի քանի ՀՀԿ-ականներ իրար դեմ են պայքարում։ Օրինակը բերվել է Վարդենիսի վրա:

Իսկ Ղարաբաղի ու ժնեւյան հանդիպման մասին խոսք չգնա՞ց։ «Ոչ։ Նախագահը թեման քըրթ փակեց, ասաց` ինչ ասվել է, դա է»:

ԵՄ-ի հետ համաձայնագրի մասով նույնպե՞ս չի խոսվել։ «Ոչ, որքան քիչ խոսվի այդ մասին, այդքան` լավ. ամեն ինչ ասվել է ՄԱԿ-ի ամբիոնից»: Ի դեպ, հենց նիստն ավարտվելու պահին նախագահին զեկուցվել է, որ սահմանում հայկական կողմը զոհ ունի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ