26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինված հարձակում Մյունխենում․ կան վիրավորներ /տեսանյութ/

8 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Մյունխենում՝ Զինված հարձակումի արդյունքում։ Տուժածների մեջ երեխաներ կան։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Հանցագործին ձերբակալել են, նա 33-ամյա գերմանացի է։ Ոստիկաններն արդեն բացառել են ահաբեկչությունն ու կրոնական ու քաղաքական մոտիվները։ Ամենայն հավանականությամբ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։

«Գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին»

Լռությունը արժեք ունի. Գնահատական արվեստի այբուբենի մասին,-գրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան հանրագրում՝մանրամասնելով.   «Հերթական նվերը գավառական վերնախավի արյունոտ և կեղտոտ ձեռքերից` ժողովրդական արտիստի պատվավոր կոչում ստացած, գավառական հարսանիքների թամադա Հրանտ Թոխատյանին: Գավառական թամադայի երազանքն Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատի տեր դառնալն է (կառուցվել է` 1958-ին): Այս բաղձալի երազանքը իրականություն դարձնելու համար նա տարիներ […]

Օդերեւութաբանների կանխատեսումը

ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.  Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:  Օդի ջերմաստիճանը 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Հոկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։    

Կախա Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվում էին ՏԻՄ ընտրություններ…Ամերիկյան “Edison Research” ընկերությունը Թբիլիսիում անցկացրել է էքզիթ փոլ,որի արդյունքները հետևյալն են… Ընտրողների 54%-ը հայտնել են,որ իրենց ձայնը տվել են “Վրացական Երազանք”-ը ներկայացնող,Վրաստանի նախկին փոխվարչապետ,Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեին…Ընտրողների 15%-ը իրենց ձայնը տվել են “Միացյալ Ազգային Շարժում” կուսակցության անդամ Զաալ […]

Որքա՞ն ժամանակ եք տրամադրում մարմնին, որքան` հոգուն

Ստուգելը հեշտ է, արդյունքի հետ հաշտվելն է դժվար … Հանրային լրատվամիջոցները չեն դադարում մարդուն պահել կախման մեջ բոլոր ոլորտներում, հատկապես` նորագույն տեխնո միջոցների ասպարեզում, միակ և վերջնական նպատակ ունենալով մարդուն հեռացնել Աստծուց և Աստվածաշնչից, խլելով նրանից իր ամենաթանկը՝ ժամանակը: Համոզվելու համար կարող եք ստուգել ձեր առօրյան և արձանագրել մի շատ կարևոր փաստ: Քսանչորս ժամվա ընթացքում […]

«Իմ գեղեցկուհի»/տեսահոլովակ/

Շուշաննա Թովմասյանը նկարահանվել է Սարգիս Ավետիսյանի նոր տեսահոլովակում, որը կոչվում է «Իմ գեղեցկուհի»: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է այսօր, ինչի առիթով Շուշաննա իր Instagram-ում գրել է. «Սաք ջան, ի սրտե շնորհավորում եմ նոր տեսահոլովակիդ պրեմիերայի կապակցությամբ։ Առանձնակի ցանկանում եմ շնորհավորել քեզ եւ քո պրոդյուսերին՝ արդյունավետ թիմային աշխատանքի համար։ Ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց քեզ հետ աշխատելու եւ […]

Արարատ համայնքում մեծ շուքով նշվեց Բերքի տոնը

Երեկ Արարատի մարզի  Արարատ գյուղական համայնքում՝ Հաղթանակի հուշահամալիրի այգում,  տեղի ունեցավ Բերքի տոն։ Այն կազմակերպվել էր Արարատի համայնքապետարանի ջանքերով՝ համայնքապետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար   Արմինա Մելոյանը  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ բերքի տոնին մասնակցելու հրավեր են ստացել համայնքի տարածքում գործող կազմակերպությունները՝ ներառյալ դպրոցները, ամբուլատորիան, մանկապարտեզը։  «Բերքի տոնին մասնակցում էին նաև  մեր  համայնքում […]

Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: 

Ինչպիսին էին աշխարհի ամենահայտնի չարագործները մանուկ հասակում /ֆոտո/

Եթե հավատանք ԺանԺակ Ռուսսոյին, ապա բոլոր մարդիկ առանց բացառության լավն են ծնվում եւ հանգամանքներից ու իրավիճակներից ելնելով են վատը դառնում՝ վատ միջավայր, սխալ դաստիարակություն, շրջապատ եւ այլն։ Իսկ ոմանք իսկական չարագործ են դառնում այս ամենի արդյունքում։  Երեխաներն իրոք փոքրիկ հրեշտակների են նման, սակայն ցավոք, ոմանք մեծանալով՝ հրեշ են դառնում։  Ահա թե ինչպիսի տեսք ունեին հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի