06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի դպրոցներից մեկի աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի հարավ-արևմտյան Շըրնաք քաղաքի Օմեր Քեչեջիգիլի անվան նկախակրթական դպրոցի տարածքում  աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել: Ըստ թուրքական «Evrensel.net» լատվակայքի՝ դպրոցի ոսուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, դպրոցի պատին գրություն է փակցրել. «Քրդերեն չեմ խոսելու», «Դասի ընթացքում չեմ խոսելու», «Դասարանում չեմ կռվելու»: Գրառումը նկատել է դպրոցի աշակերտներից մեկի ծնողը: Վերջինս լուսանկարել է գրառումը և հրապարակել  համացանցում: […]

ԵԱՀԿ դիտարկում Հադրութում

Հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի հարավարեւելյան ուղղությամբ։  Արցախի ԱԳն-ից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) […]

Հայաստանում շատ են ձեռքբերումները, բայց դեռեւս շատ են նաեւ մարտահրավերները․ դեսպան

«Ամերիկայի ձայն»-ի հարցազրույցը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ․ -Պարոն դեսպան, դուք կանգնած եք եղել նորանկախ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների հաստատման ակունքներում։ Ի՞նչ կարծիքի եք անկախության առաջին 25 տարիներին Հայաստանի անցած ճանապարհի մասին։ -Ես հպարտ եմ նրանով, ինչին կարողացել է հասնել մեր բարեկամ և գործընկեր Հայաստանը Միացյալ Նահանգների ներդրումների և […]

Արտոնյալ մարդկանց երեխաներն այսուհետ «պճեղի մենինգիտով» կազատվեն բանակից.Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում Զինված ուժերի հետ հարաբերություններում կան երեք խումբ մարդիկ. առաջին խմբում մարդիկ են, որոնք Զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ, երկրորդ խմբում արտոնյալ մարդիկ են, որոնք դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, իսկ դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել: Պետք է խոստովանել, որ այս երկրորդ խումբ մարդկանց կարեւոր գործիքներից մեկը բուհական համակարգն է […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի: «Հայաստանի Հանրապետական կուսակցության և իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն […]

Երկքաղաքացիությունը չի ազատում ՀՀ բանակում ծառայությունից

«Երկքաղաքացիույթան առկայությունը չի ազատում Հայաստանի քաղաքացիներին զինվորական պարտադիր ծառայություն անցնելուց. երկքաղաքացիություն ունեցող անձը համարվում է Հայաստանի քաղաքացի և զինվորական պարտադիր ծառայություն անցնելու հետ կապված նրա իրավունքները չեն փոխվում»,-այսօր՝ հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին […]

Մեր պետությունը վերածվել է ՔՀԿ-ի.Ռուբեն Հախվերդյան

Տևական ժամանակ է, ինչ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ՝  գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը չի կարողանում իրացնել ստեղծագործողի իր իրավունքը, քանի որ նրան չի թույլատրվում փոխանցել թուղթ, գրիչ և մատիտներ:  ««Սասնա ծռերի» անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու հնարավորություն չտալը եւ՛ օրենքի չիմացություն է,՛ եւ դիտավորություն»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սասնա ծռեր» […]

ՊԲ-ն ամբողջովին վերազինված նոր տեղեկատվական կենտրոն ունի. նոր պայմաններ ԶԼՄ-ների համար

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Ապրիլյան մարտական գործողություններից հետո զինված ուժերում մասշտաբային փոփոխություններ սկսեցինք՝ առաջնագիծը տեխնիկական միջոցներով համալրելուց, արդիականացնելուց մինչև ամրաշինական-կահավորման աշխատանքներ, սպառազինության համալրում: Այս փուլում ևս մեկ կարևոր քայլ ենք իրականացնում. պաշտպանության բանակը տեղեկատվական կենտրոն հիմնեց, որը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների համար […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 26- ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Գյուլբենկյան փող. 36, 38, 38/1, 40, 42 համարների` իրենց կոտորակներով,  Ա. Խաչատրյան փող. 9-ից-14 համարների` իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 3, Վաղարշյան փող. 19/1 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

Փութացող է Նա կենդանություն տալ

Իսկ եղանակը Խնամարկուի վե՛ր է ավելի, քան սահմաններն են մտքի կշռույթի, որ հրեշտակներն ու մարդիկ ունեն, և եթե բյուր հեղ սահմանն իմ չափի դնեմ և կրկնեմ՝ չե՛մ լինի չափած, որովհետև որ՝ անբովանդակի Բարերարելն է հա՛ր անճառելի: Որովհետև, երբ՝ Սուրբ Երրորդության Մեկ Անձի կողմից Օրհնվա՛ծ է Նա՝ Օրհնաբանվա՛ծ է մյուսի կողմից, Ինքն էլ համագո Երրորդությունից երկիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի