Հերթական կապիկությունն է. Կոռնիձորի Արոն մանրամասնում է
Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառեցին հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) նկատեց, որ սա Ադրբեջանի հերթական կապիկությունն է:
«Форма номер 8 – что осталось, то и носим: Այսինքն այն զենքերը, որը կիրառել են ու արդյունավետությունը զգացել են փորձում են նորից կիրառել: Թող մերոնք էլ կիրառեն մեր ձեռքի տակ եղած զենքը ու նրանք կդադարեն կիրառել այդ զենքերը:Լայնածավալ գործողությունների հավանականություն առայժմ չկա: Դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը մի քանի տեղից, ասենք 120-150 կմ վրա խոցի և առաջ գնա, բայց դա չեմ կարծում, որ հնարավոր է: Նա չի կարող սահմանագիծը խոցել այդ լրջությամբ: Սա պլանային գործնեություն է , ընդամենը…»,-ընդգծեց Արա Խուդավերդյանը: