23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը մեկնում է Տաշքենդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր:

Նախարարի կնոջ համար բացառություն արեցին. Հրապարակ

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կինը՝ ԿԲ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը, նշանակվել է ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական: Թերթի տեղե­կությունը հաստատեց ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: 2 ամիս առաջ գրվել էր, որ ԿԲ վիճակագրության եւ դրամավարկային քաղաքականության վարչությունները պետք է տեղափոխվեն Դիլիջան, ինչն աշխատակիցների դժգոհությունն էր հարուցել: Հ. Ղահրամանյանի համար, որպես նախարարի կնոջ, բացառություն […]

Հայերի աչքի առաջ կենդանի այրել են գերիներին /տեսանյութ/

Երեկ` նեյեմբերի 1-ին հարազատ բակվում բացվեց «Անկախության դրոշակակիր» անվամբ հայտնի Վարդան Պապիկյանի խաչքարը: Վարդան Պապիկյանը Մովսես Գորգիսյանի հավատարիմ զինակիցն էր: 15 ամյա պատանին տնից փախավ, որ միանար Մովսեսին: Երասխի մարտերում Վարդանը անհայտ կորավ: Հետո հակառակորդը սպառնաց.«Հայերի աչքի առաջ կենդանի այրել գերիներին»: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հոգում դեռ ծանրացած են հուշերը: Բացահայտում է պատմության մի […]

Հայամետ թուրք գործարարի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ձերբակալված թուրք գործարար, «Անատոլիական մշակույթ» հասարակական կազմակերպության ղեկավար Օսման Քավալայի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Ինչպես փոխանցում է  «Agos» թերթի կայքը, նշում է, որ Քավալայի կալանավորման վերաբերյալ որոշումը կայացվել է Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազի պաշտոնակատար Հասան Յըլմազի կողմից: «Agos»-ը, հղում անելով թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը, նշում է, որ  Քավալան  մեղադրվում է […]

Երբ է սատանան մեզնից հեռանում

Մենք կարդում են Մաթևոսի Ավետարանում անապատում մեր Տիրոջ փորձության մասին և հանդիպում ենք այսպիսի տողի. <<Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան>>։ Մատթ.4:11 Սատանան թողեց Նրան, որովհետև ստացավ սուրբգրային հակիրճ պատասխաններ իր փորձությունների դիմաց: Մեզ մնում է հետևություն անել: Իսկ մենք ինչպես հեռացնենք փորձիչին, եթե ոչ նույն ճանապարհով: Բոլորս էլ […]

Աղոթք խնդրանքների կատարման համար

Քո առջև ծունկի եկած, ամբողջ սրտով աղաչում ենք, և Քո գթությունն ենք հայցում, բարերար և բազումողորմ Աստուած: Ինչպես որ Քո ծառաներին խոստացար`ասելով. «Ինչ որ հավատքով խնդրեք Հորից՝ Որդու անունով,  պիտի տրվի ձեզ»: Այս պահին շնորհիր և իրենց բարի կատարումին հասցրու  Քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետև Քեզ ենք ապավինում: Քո առատ ողորմությամբ մխիթարիր մեզ այս կյանքի մեջ, […]

Գարիկ Մարտիրոսյանի կինը ցանկանում է նախագահ դառնալ /տեսանյութ/

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ  ցանկանում է առաջադրվել ՌԴ նախագահի ընտրություններում։  «Երբ Ֆրանսիայի նախագահը Նիկոլա Սարկոզին էր, բոլորն ինձ համեմտում էին Կառլա Բրունիի հետ։ Հիմա էլ  ինձ համեմատում են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Ես հոգնել եմ ինչ-որ մեկին նման լինելուց։ Այ, կդառնամ Ռուսաստանի […]

Տարոն Մարգարյանը պարգևատրվեց /տեսանյութ/

Այսօր` նոյեմբերի 1-ին «Անկախության դրոշակակիր» անվամբ հայտնի Վարդան Պապիկյանի խաչքարի հանձնման արարողության ժամանակ պարգևատրումների արարողություն եղավ: Մոսկվայում բնակվող ազատամարտիկ Տիգրան Գրիգորյանի և «Հյուսիսային աստղ»  գվարդիական կազմակերպության անունից  պարգևատրվեցին Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանը և Արաբկիր համայնքի ղեկավար Հովիկ Վարդանյանը: Մեդալները հանձնեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Մանրամասները` տեսանյութում:

Բաքուն ջնջում է անցյալը այն պատճառով, որ այն չի համապատասխանում Ադրբեջանի կողմից ինքն իր համար հորինված երևակայական ներկային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանին 2017-11-01 Հարգելի՛ տիկին նախագահ, Տիկի՛ն գլխավոր տնօրեն, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհավորել տիկին Օդրի Ազուլային` Գործադիր խորհրդի կողմից նրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաջորդ գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվելու կապակցությամբ: Տիկի՛ն նախագահ, Կազմակերպության հմուտ ղեկավարումն էական նշանակություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում: Այդ նպատակների […]

Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը /ֆոտո/

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը: Ա/Ձ Արամ Ամիրաղյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի