23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է սուտ մատնության ևս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսպես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Գ. Գրիգորյանի մոտ ընդունելության […]

Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Սպիտակ տանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են 2 երկրների միջև տեղի ունեցած վիզային ճգնաժամին, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանն ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող թեմաներ: Հանդիպումից հետո Սպիտակ տնից արված առաջին պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ Փենսը Յըլդըրըմին […]

Ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ արտգործնախարար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցն իսրայելական ITV24 հեռուստատեսությանը Լրագրող. Ձեր այցի առնչությամբ, կարող եմ ասել՝ շատ հազվադեպ երևույթ է, որ Հայաստանի ԱԳ նախարարն այցելում է Իսրայել: Էդվարդ Նալբանդյան. Ավելի շուտ կասեի՝ շատ հազվադեպ է, երբ Իսրայելի ԱԳ նախարարն է հյուրընկալվում Հայաստանում: Հայաստանի բոլոր ԱԳ նախարարներն այցելել են Իսրայել: Ես գրեթե տասը տարի եղել եմ Իսրայելում […]

Համանախագահները ստիպված են եղել հասցեական հայտարարություններով նախանշել զինադադարը խախտող կողմին

Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1163-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի։ Բարձր գնահատելով համանախագահների ջանքերը՝ դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հանձնառությունը։ Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Ժնևյան գագաթաժողովն ու դրա […]

Մահվան ելքով պատահար Արտաշատում

Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սաթիկ Թովմասյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 14.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ս. Թովմասյանը մահացել է: Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 10-ը Երիտասարդների համաշխարհային օրն է

Սիրելի երիտասարդներ, այսօր նշվում է Երիտասարդության համաշխարհային տոնը։ Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։ Երիտասարդությունը գիտելիք, հմտություններ, կարողություններ ձեռք բերելու լավագույն շրջանն է։ Այս տարիներին են դրվում ապագայի ձեր հաջողությունների հիմքերը։ Ուստի մաղթանքս է՝ հնարավորինս շատ գիտելիքներ կուտակեք, կապեր հաստատեք, համախմբվեք գաղափարակիցներով, դրեք բարձր նպատակներ ու աշխատեք դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Երբեք մի ընկրկեք […]

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն առաջարկում է

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության բովանդակային առաջարկությունները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հասարակական լայն շերտերի վերաբերմունքը, ինչպես նաև վերջիններիս սատարումը մեր շարժմանը, Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունն առաջարկում է` Հենվելով օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսության վրա` այն է սոցիալական արդարություն, հավասարություն, հնարավորությունների ընձեռում, […]

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը կլինի «Երիտասարդական» մ/կ-ն

«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։ «Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի