01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոյեմբերի 10-ը Երիտասարդների համաշխարհային օրն է

Սիրելի երիտասարդներ, այսօր նշվում է Երիտասարդության համաշխարհային տոնը։ Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ։ Երիտասարդությունը գիտելիք, հմտություններ, կարողություններ ձեռք բերելու լավագույն շրջանն է։ Այս տարիներին են դրվում ապագայի ձեր հաջողությունների հիմքերը։ Ուստի մաղթանքս է՝ հնարավորինս շատ գիտելիքներ կուտակեք, կապեր հաստատեք, համախմբվեք գաղափարակիցներով, դրեք բարձր նպատակներ ու աշխատեք դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Երբեք մի ընկրկեք դժվարությունների առջև, չկա անհաղթահարելի դժվարություն, եթե ունես հստակ ծրագրեր, լավ ընտրված թիմ ու մշակված քայլերի հաջորդականություն։

Մենք շատ ունենք նման երիտասարդներ, և վստահ եմ, որ նրանց թիվը տարեցտարի մեծանալու է, դառնալու է հզոր բանակ, որը շատ մոտ ապագայում հիմնովին փոխելու է մեր կյանքը` դարձնելով այն ավելի լավը։   

Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ