24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուշադրություն՝ վարորդներին

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մոլդովական, Թոթովենցի և Բագրևանդի փողոցների խաչմերուկում 2017 թվականի նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:  Նշված խաչմերուկի Մոլդովական և Թոթովենցի փողոցների հատման տեղամասում՝ Մոլդովական փողոցի տվյալ հատվածի մայթի նեղացման հաշվին խաչմերուկում կազմակերպվել է լրացուցիչ երթևեկելի գոտի միայն աջ շրջադարձով դեպի Մոլդովական փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների համար, […]

Աբսուրդն այն է, որ օրենքն ընդունում են, նոր կանչում քննարկման

«Աբսուրդը կայանում է նրանում, որ մարդիկ 5 օր բողոքում են, հացադուլ են անում, բայց կառավարությունը օրենքը ընդունում է, հետո նոր կանչում կլոր սեղան քննարկման»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ հավելեց. «Երբ ուսումնասիրում ենք Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի ելույթները, կա մի գաղափար, որ խնդիրը ոչ թե իրենց ձախողումների […]

Մշակել ենք նոր ծրագրեր ու նախաձեռնություններ․ նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը ԱԺ-ում  2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ   Ազգային  ժողովի մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Գյուղացիական տնտեսությունների եկամուտների  բարձրացում, սոցիալական հարցեր լուծող գյուղատնտեսությունից անցում արդյունաբերական, եկամտաբեր, գրավիչ, մրցունակ գյուղատնտեսության, ներմուծման փոխարինում տեղական արտադրությամբ, պարենային անվտանգության ցուցանիշների աճ, սրանք են այն գերակա նպատակները, որոնց հասնելու համար մշակել ենք […]

Քրիստոսի չափանիշը

Գթություն կարելի է անել՝ ըստ կարողության և ցանկության: Եթե մեկը չունի կարողություն և ունեցվածք՝ կարոտյալներին առատաձեռն օգնելու, թող այնքան տա, որքան կարող է: Մեր Տերն ասում է. «Ով որ այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չի կորցնի» :  (Մատթ. 10:42) Պողոս Պատրիարք

«Խնդրում եմ, թախանձում եմ Ձեզ ինքնաբացարկ հայտնեք ու դուրս եկեք».պաշտպանը՝ դատավորին

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ  շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Խորհրդակացական սենյակից վերադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ մերժում է իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նոր միջնորդություն ներկայացրեց և կրկին անգամ պահանջեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկը: Շուշանյանը նշեց, որ բոլոր պաշտպանները կասկած […]

Բժիշկների անփութության հետեւանքով 7-ամյա փոքրիկը հաշմանդամ է դարձել /տեսանյութ/

Մերձմոսկովյան Միտիշչեում բժիշկների անփութության հետեւանքով 7-ամյա աղջիկը հաշմանդամ է դարձել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քննություն է սկսվել։ 7-ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել ձեռքի կոտրվածքով, նրան վիրահատություն է անհրաժեշտ եղել, սակայն բժիշկները մի քանի օր անց են միայն այն արել․․․ Քսենիան սկսել է գրել սովորել ձախ ձեռքով, աջի մատները այլեւս չեն շարժվում։ Մանկական հրապարակում նա անհաջող ընկել […]

Հիմա էլ ճանկերը գցել է մեր բանակին՝ ձեռնոց նետելով «Ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակներին

«Ժողովրդի ձայն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծովինար Կոստանյանն ասում է, որ  գաղտնիք չէ, որ «Սորոս» հիմնադրամը ապազգային գործունեություն է ծավալում տարբեր երկրներում՝ ֆինանսավորելով իր պատվերների կամակատար հասարակական կազմակերպություններին:  Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին նա նշեց, որ Հայաստանում դա «Բաց հասարակութուն հիմնադրամներ-Հայաստանն» է, որն արդեն երկար տարիներ գործում է մեր երկրում՝ ապակառուցողական գործունեություն ծավալելով: «Այն միայն Հայաստանում չէ, […]

Արտահերթ ընտրություններ

2018 թվականի մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվեն ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: Որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ ըստ նախագծի` 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու օրենքով սահմանված 9 անդամներից փաստացի ընտրվել են 9-ը։ 2017 թվականի օգոստոսի 18-ին […]

Տարբեր ժամանակների հայկական և արտասահմանյան հիթեր. մի քանի հոբելյան՝ մի համերգի ընթացքում

Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տոնական մթնոլորտ էր. նշվում էր միանգամից երեք հոբելյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյակը, Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի 50 և Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյակը։ Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը՝ երիտասարդական տոներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի