06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմա էլ ճանկերը գցել է մեր բանակին՝ ձեռնոց նետելով «Ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակներին

«Ժողովրդի ձայն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծովինար Կոստանյանն ասում է, որ  գաղտնիք չէ, որ «Սորոս» հիմնադրամը ապազգային գործունեություն է ծավալում տարբեր երկրներում՝ ֆինանսավորելով իր պատվերների կամակատար հասարակական կազմակերպություններին:  Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին նա նշեց, որ Հայաստանում դա «Բաց հասարակութուն հիմնադրամներ-Հայաստանն» է, որն արդեն երկար տարիներ գործում է մեր երկրում՝ ապակառուցողական գործունեություն ծավալելով:

«Այն միայն Հայաստանում չէ, որ գործում է, «Բաց հասարակություն հիմնադրամները» մեծ ցանց է, որը գործունեություն է ծավալում 40-ից ավելի երկրներում: Այն քաղաքացիական նախաձեռնութուններին, հասարակական կազմակերպություններին ֆինանսական միջոցներ, գրանտներ է տրամադրում եւ պատվիրում, թե ինչ քայլեր պետք է իրականացնեն այս կամ այն ծրագիրը կյանքի կոչելու համար:

Ասել է թե՝ այդ կազմակերպութունը թիրախ է դարձրել մեր ազգային արժեքները, պետականությունը՝ փորձելով խարխլել ընտանիքի ինստիտուտը, եկեղեցու նկատմամբ հավատքը, հիմա էլ ճանկերը գցել է մեր բանակին՝ ձեռնոց նետելով «Ազգ-բանակ» հայեցակարգի հեղինակներին ու պաշտպաններին»,-նշեց նա:

«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն, անդրադառնալով նշված խնդրին, արձանագրեց՝ չափազանց վտանգավոր է օտարերկրյա հիմնադրամի հետաքրքրվածությունը Հայաստանի անվտանգության և բանակի հարցերում:

«Այս հարցը պետք է գլոբալ տեսանկյունից դիտարկենք: Վերջերս հաքերները հրապարակեցին մի գաղտնի փատսթուղթ, որը հայտնվեց նաև համաշխարհային լրատվամիջոցների էջերում: Այդ փաստատուղթը ապացուցում էր, որ Եվրախորհրդարանի 226 պատգամավոր ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամների կողմից և զբաղվում են նրա նախաձեռնությունների լոբբինգով: Եվ եթե Սորոսը կարողանում է պատգամավորներ «գնել» Եվրոպայում, ապա ես չեմ բացառում, որ Հայաստանի քաղաքական էլիտայում ևս կան նման մարդիկ»,- ասաց Ղուկասյանը:

Ըստ նրա՝ Սորոսի հիմնադրամը, որ 5-րդ շարասյուն է ձևավորել մեր երկրում՝ ի դեմս մի շարք ՀԿ-ների ու քաղաքացիական ինստիտուտների, այժմ էլ ձևավորում է 6-րդ շարասյունը՝ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ::

Նա հայտնեց, որ այդ հիմնադրամից վերջին 5-6 տարիներին հայատաստանյան կազմակերպություններին տրամադրել է 5 մլն դոլար, իսկ գրանտներ ստացած կազմակերպությունները հիմնականում զբաղվել են գենդերային, ԼԳՏԲ համայնքի պաշտպանության, կանանց դեմ բռնության և նման այլ հարցերով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ