26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բժիշկների անփութության հետեւանքով 7-ամյա փոքրիկը հաշմանդամ է դարձել /տեսանյութ/

Մերձմոսկովյան Միտիշչեում բժիշկների անփութության հետեւանքով 7-ամյա աղջիկը հաշմանդամ է դարձել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քննություն է սկսվել։

7-ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել ձեռքի կոտրվածքով, նրան վիրահատություն է անհրաժեշտ եղել, սակայն բժիշկները մի քանի օր անց են միայն այն արել․․․

Քսենիան սկսել է գրել սովորել ձախ ձեռքով, աջի մատները այլեւս չեն շարժվում։ Մանկական հրապարակում նա անհաջող ընկել է։ Ձեռքի կոտրվածքը հեշտ կվերականգնվեր, եթե բժիշկները ժամանակին հասկանային ու վիրահատեին։ Չեն արել, արդյունքում երեխան այլեւս երբեք չի կարողանա շարժել մատները։ 

Հիվանդանոցում աղջկա ձեռքին գիպս են դրել, ասել՝ մի քանի օր սպասեք։ Փոքրիկը տանջվել է ուժեղ ցավերից, ձեռքը ուռել է, ու երեխան մատներն այլեւս սկսել է չզգալ։ Բժշկները հանգստացրել են նրա մորը, ասել են՝ դա բնական է։ 

Մոր համբերությունը հատել է, նա ուրիշ հիվանդանոց է տարել դստերը, որտեղ ասել են, որ կոտրվածքը ծանր է, անհապաղ վիրահատություն էր պետք։ Արել են, սակայն կարեւոր օրերն արդեն բաց էին թողնվել։ 

Դեպքի առթիվ քննություն է սկսվել։ 

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ