08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հուլիսի 14-ին հնդկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Շրի Ակբարի միջև։ Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձան Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիի` Երևան կատարած այցելության ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Էդվարդ […]

Պետդուման վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը

ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին, հայտնում է  РИА Новости-ն։ Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Նշվում է, որ միավորված խմբավորման […]

Աշխարհը տեսնում ենք միայն սև ու սպիտակ. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ է այստեղ: «Այստեղ եմ, որ ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին խորապես և անկեղծ համագործակցելու, ես  հայտնում եմ վաչապետի խոսքը ողջ կառավարության անունից»,-ասաց նա:  «Մեր երկիրը բնական ռեսուրսներով հարուստ չունի, չունի դեպի ծով ելք և երկրի […]

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ […]

Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից

ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Հասանովը РИА Новости-ին տված հարցազրույցում  հայտարարել էր, թե տարածաշրջանում հակամարտության շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս:  Նա նշել էր նաեւ, որ Բաքուն ամեն տարի մեծացնում է զինված ուժերի ֆինանսավորումը: Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական […]

Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը» թեմային:  Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն […]

Երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժներից մեկն են. Սվիտալսկի

Այսօր Երևանում մեկնարկեց  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես գալով  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրրորդ ծրագիրն է: Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»: Դեսպանն ասաց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է դա ուժեղ ներուժ է: «Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների […]

Վիետնամ-Հայաստան հարաբերությունները մշտապես ամրապնդվել և զարգացել են

Հուլիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆամ Բին Մինը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Իր ուղերձում ՀՀ ԱԳ նախարարը նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրներն իրական գործընկերություն են ձևավորել և զարգացրել փոխշահավետ համագործակցություն, որը ներառում […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօր  հայաստանյան բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 477.50 դրամ է՝ բանկերի գերակշիռ մասում, նվազագույն գինը՝ 476.50 դրամ: 1 դոլարի վաճառքի առավելագույն գինը 481 դրամ է«Արցախ» և «Անելիք» բանկերում, նվազագույն գինը՝ 480 դրամ: 1 եվրոյի առքի առավելագույն գինը 545 դրամ է՝ «Արցախ» բանկում, նվազագույն գինը՝ 540 դրամ՝ «Յունի» և «Արդշին» բանկերում : 1 եվրոյի վաճառքի առավելագույն […]

Կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերը․ ՀՀ նախագահ /ֆոտո/

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:  Այցի պատեհ առիթով ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի ու լավ գործընկեր՝ Նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի