07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղափոխությունը կործանեց Արցախն ու գահավիժման է տանում Հայաստանը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հեղափոխությունը կործանեց Արցախն ու գահավիժման է տանում Հայաստանը։ Ես եղել եմ առաջին հակահեղափոխականներից դեռ 2018-ին, մնում եմ ու կմնամ այդպիսին։ Ձեր հեղափոխության հոմանիշը Արցախի ադրբեջանացումն է ու Հայաստանի թրքացումը։ Վայ են ազգին, որը հեղափոխություններով ոգեւորվում է։ Հեղափոխությունը ազգային չարիք է։ Չե՞ք հավատում։ Նայեք հայաթափված Արցախին ու օկուպացված Հայաստանին»։

ՔՊ-ի եւ «Հանրապետության» միջեւ առեւտուրը չի ավարտվել. «Հրապարակ»

Քաղպայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ առեւտուրը թեպետ չի ավարտվել, բայց խոսվում է, որ ՔՊ-ին աջակցելու դիմաց՝ 3 թաղապետի, 1 փոխքաղաքապետի պաշտոն է հասնելու վերջինիս, ինչպես նաեւ՝ Երեւանի ենթակայությամբ գործող հիմնարկներում յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորություններ։ Թեպետ ավելի վաղ խոսվում էր, որ փոխքաղաքապետի պաշտոնի հավակնորդն Արամ Սարգսյանի հավատարիմ զինակից Անի Խաչատրյանն է, սակայն ՔՊ-ում դեմ են նրա […]

Այժմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է». Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն է

Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի առաջադրված միակ թեկնածուն է։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում քաղաքացիների քվեարկության պատկերը: Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր: Խոսուն է այն փաստը, որ որևէ […]

Թուրքիան և Ադրբեջանը նոր պահանջներ են առաջ քաշում. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախում տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիան, որը ողբերգությամբ ավարտվեց, ոչ միայն չի փակել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, այլ նոր հավակնություններ է ի հայտ բերել: Հայաստանյան իշխանության կեղծ քարոզչական ուղղություններից մեկն այն էր, թե Արցախն Ադրբեջանին հանձնելով իրենք ապահովում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Սակայն, ինչպես […]

Հիմնավորել ենք, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ․ «Թաթոյան» հիմնադրամ (Տեսանյութ)

Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը, այդպիսի գրառում է արվել «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից։ «Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, […]

Կարող ենք օգնել դադարեցնել արյունահեղությունն Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունում. Սերգեյ Լավրով

Ռուսաստանը և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրներն ի վիճակի են իրենց ներդրումն ունենալ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունում արյունահեղության դադարեցման գործում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք դա անել բոլոր մյուս երկրների հետ, որոնք անկեղծորեն շահագրգռված են Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատմամբ և տարածաշրջանի՝ առանց բացառության բոլոր երկրների […]

Ռուս ժողովուրդը մեր բարեկամն է, բայց ոչ ռուսական իշխանությունը. Գագիկ Մելքոնյան

Ռուսական կառույցներից դուրս գալու համար ժամանակ է պետք. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ Վրաստանը ռուսական կապանքներից ազատվեց՝ կորցնելով երկու ինքնավար պետություն. «Տեսանք՝ ՌԴ-ն նույնությամբ, ինչպես Աբխազիան ու Օսեթիան վերցրեց, նույնը արեց Արցախում։ Մենք ՌԴ-ի վրա հույս դնելով՝ տեսանք, որ Արցախում նրանք միայն դիտորդ էին։ […]

Արցախի նախագահների կալանավորումն ապօրինի է, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է

Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ «Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով», – նշել է Սահակյանը։ Ըստ նրա` Ադրբեջանի պատժիչ գործողությունների նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է ու երկարաժամկետ էֆեկտներից օգտվելը։ «Չճանաչված պետության մեջ […]

ԼՂ ինքնալուրծարմամբ հայ-ադրբեջանական հակամարտությունում վերջակետ դեռ չի դրվել. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացին, Մոսկվայի և Երևանի հարաբերություններին և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրին։ Պատասխանելով հարցին առ այն, թե արդյոք կարելի է համարել, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից և Արցախի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո վերջ է դրվել Բաքվի և Երևանի […]

Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ողջ շրջանակի վերաբերյալ երբեք չի ընդհատվել: Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն», – ասել է նա։ Նրա խոսքով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի