18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր նշանակում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը նոր տեղակալ ունի։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Անդրեյ Սիմոնյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Մինչ այս նշանակումը Սիմոնյանն աշխատում էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։

Կարեն Կարապետյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին: Այս ընկերության կազմում է ընդգրկված հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերությունը: Հանդիպմանը քննարկվել են հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Թալին-Լանջիկ հատվածում շինաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր, որոնք իրականացնում է «Սինոհիդրո» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չինական ընկերության […]

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 19-ին, կազմել է 480.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.93 դրամ (նվազել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.14 դրամ (աճել է 0.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.33 դրամ (նվազել է […]

«Ստացվում է, որ այսօր նախարարն իր տեղում չէ»

Նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեղատոմսերով դեղեր վաճառելու որոշումը որակում է մեկ բառով՝ «հիմարություն»: «Դա չնախապատրաստված կամ համակարգը լավ չուսումնասիրած որոշում էր, այսինքն՝ առանց ուսումնասիրելու նման կորևոր որոշում են կայացրել, ինչպե՞ս կարելի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ վերջինիս՝ մաս առ մաս չեղարկվում է այդ որոշումը: «Նախկինում գործող դեղերի գնման համակարգը, ես համոզված եմ, […]

Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ․ թուրք մտավորական

Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները: Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում: «ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է […]

Եթե էս երկրի համար իմ արածները վզիդ դնեմ, գրիժա կստանաս. Իգիթյանը՝ Փոստանջյանին

«Հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որոնք իրենց հիվանդոտ երեւակայությամբ մեզ անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»,-այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին,  ասել էլ է ՀՀԿ խմբակցության անդամ լեւոն Իգիթյանը: «Ես ուզում եմ հասկանալ՝ ավագանին քաղաքակա՞ն ինստիտուտ է: Մեզ անընդհատ ուղղորդում են դեպի քաղաքականություն: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եւ դա համարում եմ […]

Մխիթարյանը մեքենան նվիրել է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում […]

Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը

Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է եղել մարտի 17-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը կինոփառատոնի կազմակերպիչներին տեղեկացրել է ներքին գործերի նախարարության արգելքի մասին:   Կինոփառատոնի կազմակերպիչներից Մելեք Օզմանը հայտարարել է, որ ֆիլմն արգելվել է […]

Ես Քոչարյանի ձեռքից մեդալ չեմ ստացել. Բախշյանը պատասխանել է Փոստանջյանին

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում քննադատել է  «Ելք»-ի անդամներին:  «Իր ամուսնու սպանության մեջ մեղադրվողի ձեռքերից մեդալ էր ստանում այն տիկինը, որն այն ժամանակ իմ գործընկերն էր»,- ասել էր Փոստանջյանը ՝ ակնարկելով  Անահիտ Բախշյանին: «Ես Ռոբերտ Քոչարյանի ձեռքից մեդալ չեմ ստացել»,-  ավելի ուշ արձագանքել է Անահիտ  Բախշյան: Նա նկատել է, […]

«Ելք»-ը խմբակցության նիստ է անցկացնում

Ազգային ժողովում «Ելք» խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում: Քննարկվող թեման Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարն ու դրա մեթդներն են: Քննարկումը, բնականաբար, փակ է, և միայն ավարտից հետո կտրվեն հարցերի պատասխանները: Հիշեցնենք, որ դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու նրա ներկայացուցիչ, նաև խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կողմ են փղոցային պայքարին: Ըստ այդմ էլ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված