Տեսահոլովակի պրեմիերա․ Գոռ Հակոբյան, Ուշ լինի, նուշ լինի
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել Նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում դեսպան: Այդ պաշտոնում նա կփոխարինի Իվան Վոլինկինին: Ս.Կոպիրկինը ծնվել է 1962 թ-ին: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը, նա Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալն էր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. ապրիլի 3-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր քույրն ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը կեսարյան հատումով՝ հղիության 7-րդ ամսում, ունեցել է արական սեռի երեխա, ով […]
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը շարումնակում է իր տարօրինակ որոշումներով զարմացնել ոչ միայն սեփական հասարակությանը,որն արդեն երևի սովորել է էքսցենտրիկ նախագահի քայլերին,այլև միջազգային հանրությանը… “Ազատություն” ՌԿ-ն հաղորդում է,որ Թուրքմենստանի բռնապետը այժմ էլ որոշել է արգելել սեփական ժողովրդին կրել կիսաանդրավարտիքներ՝շորտեր և լողազգեստներ… Այո՛,միջինսասիական այդ երկրում,որտեղ ամռանը ջերմաստիճանը կարող է անցնել +50 աստիճանը և որը նաև ունի լողափեր,քանի […]
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ապրիլի 6-ին շարունակվել է ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատաքննությունը: Մեղադրական ճառով հանդես է եկել գործով մեղադրող Արա Մնացականյանը: Մեղադրող դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 […]
Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի: «Մերսեդես C 180»-ի վարորդը, 4 ուղևորները, «ԲՄՎ-316»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 6-ին, ժամը 1.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով հիվանդանոց […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, նախարարին ներկայացվեց աշխատանքների ընթացքը։ Ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նշեց, որ 18.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Իրականացվել է նաև շուրջ 18.8 […]
Ապրիլի 5-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30- ամյակին։ Իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և նրա անցած ազգային վերածննդի ուղու կարևորությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական […]
























