20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահը ցավակցել է

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ալժիրի Բուֆարիկի օդանավակայանի մերձակայքում ռազմական ինքնաթիռի ողբերգական կործանման մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն […]

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]

1 օրում բացահայտվել է հանցագործության 58 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 22, մարմնական վնասվածք հասցնելու 19, խարդախության 5, անձնական ունեցվածքի գողության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման […]

Առաջին շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագիրը

Սույն թվականի ապրիլի 10-ին Լիբերալ քաղաքականության դպրոցի առաջին 39 շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագիրը։ Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա  էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սիվիտալսկին, Միացյալ Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, դիվանագետներ և ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ-ի,  Վրաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբերալ քաղաքականության դպրոցում դասախոսություններով ներկայացած […]

Առաջին եռամսյակում նախարարությունը ստացել է 10000-ից ավելի դիմում և գրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-մարտ ամիսներին մուտքագրվել է 10577 դիմում և գրություն, որոնցից 366-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 345-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:    Նախարարությունը նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն տրամադրելու վերաբերյալ 47 հարցում:    ՀՀ ազգային […]

Քննարկում՝ սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցման վերաբերյալ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը քննարկել են Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերի նվազեցման գործընթացում երկու նախարարությունների համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիներին առնչվող հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ոլորտում գործող ընկերությունների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, մշակել […]

Մեկ շաբաթվա ընթացքում բուսական աշխարհին հասցվել է 14.277.900 ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 35 իրավախախտում, 11-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում […]

Այսօր երեկոյան տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը

Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանում «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը՝ բաղկացած 3 մասից: Առաջին հանդիպման ընթացքում (ժամը 17.00-ին) կմրցեն «Հայտնիներ» և «Անհայտներ» թիմերը: «Հայտնիների» կազմում հանդես կգան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի […]

Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ  Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ  նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: […]

Մենք վկա ենք բավականին սուր իրավիճակի.քաղաքագետ/տեսանյութ/

«Մենք վկա ենք բավականին սուր իրավիճակի, որը ծավալվել է Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև: Դա  անվանում ենք, այսպես ասած,  սառը պատերազմ, չնայած այդպես անվանելը այդքան էլ ճիշտ չէ»,-այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արևմուտք–Ռուսաստան փոխհարաբերություններին և տարածաշժրջանային անվտանգությանը, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանը ընդգծում է, որ այս պահին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ քայլեր չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի