20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մերժեցի՛ն ինձ, Տեր, և դարձյալ եկան ինձ պաշարեցին

Քո արդարությա՛մբ ինձ լսի՛ր, ո՛վ Տեր, իմ խնդրանքների իմաստի՛ն նայիր, աղոթքս ունկընդրի՜ր, տե՛ս, որ նենգավոր շուրթով չե՛մ խոսում: Իմ իրավունքը թող արժանանա հավանությանը արդար հայացքիդ, որ ճանապարհը Քո սուրբ ուղղության աչքերն իմ տեսնե՛ն: Տե՛ր, փորձեցի՛ր ինձ և քննեցի՛ր սիրտս գիշերով՝ անիրավություն չգտա՛ր այնտեղ: Բերանն իմ պիտի երբե՛ք չպատմի գործերն անարժան, որ մարդու որդիք սովոր են անել […]

Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը

Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ցավակցական ուղերձ է հղել: «Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան՝ հավաքված Երեւանում երկրների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ Գագաթաժողովի առիթով, պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել […]

Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար

Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար: Այդ մասին հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը: Ինչպես հիշեցնում է voici.fr կայքը, Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր և ստիպված էր եղել չեղարկել իր համերգները: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես […]

Իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է

Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է: Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին: Իսկ իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։

Սա կամ պաթոլոգիկ սուտասան է կամ պաթոլոգիկ անպիտան

Փաշինյանը կոչ է անում երիտասարդներին վերադառնալ ու ծառայել, ու երկու անգամ քիչ մարդ է վերադառնում, քան նախորդ տարին: «Կիրթ ու պոզիտիվ» Ալիևի հետ հրադադարի մասին է պայմանավորվում ու երկու օր հետո էլի զոհ ենք ունենում (4րդը երկու շաբաթվա ընթացքում): Ստացվում է, որ իր կնոջ ամեն մի խաղաղության կոչին, ադրբեջանցիք պատասխանում են մեկ սպանված հայ զինվորով: […]

Ներքին հրահանգ կա. Ժողովուրդ

Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում, հանցավոր խմբերի կամ խմ­բավորումների հիմնական կազմակեր­պիչներին ազատ չարձակել: Սերժ Սարգսյանի դեմ Ինչպես հայտնի է, 2015 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությու­նը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծեց «հանցավոր խումբ», որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասա­րակական կազմակերպության ղեկավար Արթուր […]

Սա ռեալիթի շոու չէր և նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ՝ արդյունքը. Աշոտյանը՝ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մասին

Ակնհայտ է, որ նման քննարկումների անհրաժեշտություն կա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկվա հանդիպմանը։ «Հանդիպումների նպատակը չի գոհացրել որևէ կողմին, վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել այդ հանդիպման, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ և ժպիտներ պարգևի, Նիկոլ Փաշինյանն էլ չի […]

Էլի վարկ ու էլի արտաքին պարտքի ավելացում. Իրատես

Օրերս կառավարու­թյունը հավանություն տվեց 2019-ի բյուջեի նա­խագծին, որը շուտով կներկայացվի «լուծար­վող» խորհրդարանի դա­տին: Ստացվում է, որ «ժողովրդի կամքը չար­տահայտող» ԱԺ-ն պետք է հավանություն տա «ժո­ղովրդական իշխանու­թյան» կարևոր ֆինան­սատնտեսական փաստաթղթին: Չծանրա­նանք քաղաքական անսովոր այս իրավիճա­կի վրա, ընդամենը բյուջեի տնտեսական մեկ դրվագի անդրադառնանք: Ըստ նախագծի, 2019-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը 1.614 տրլն […]

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը

Հայաստանի Ազգային ժողովն իր հերթական նիստերը սկսեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը հարգելով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր խոսքում նշեց. «Երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երաժիշտ, երգիչ, մեծ արտիստ, մեր ազգի մեծ զավակ Շառլ Ազնավուրը: Մեկ րոպե լռությամբ հարգենք նրա հիշատակը: Իհարկե, կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորս հնարավորություն ունեցել ենք շփվելու նրա հետ, […]

Էյֆելյան աշտարակը ոսկեզօծվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի (Տեսանյութ, լուսանկար)

Էյֆելյան աշտարակը ներկվել է ոսկեգույն երանգով՝ ի հիշատակ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Այսօր երեկոյան ժամը 21.30-ին (Երևանի ժամանակով 23.30) Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Կհնչեն նրա ամենագեղեցիկ կատարումները, նրա դիմանկարը կհայտնվի մեծ էկրանների վրա: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կլինի ոսկեգույն», – ասվում է մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոյի հայտարարության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի