06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բարի ծնվում են, այլ ոչ թե՝ դառնում

Դեռևս վաղուց մարդիկ կարծել են, որ բարությունը մենք սովորում ենք մեր ծնողներից ու շրջապատից, բայց նոր հետազոտության արդյունքում պարզվում է, որ որոշ մարդիկ բարի ծնվում են, իսկ որոշները՝ ոչ:

Daily Mail-ը գրում է, որ նոր հայտնաբերված գենն իշխում է այն վարք ու վերաբերմունքի վրա, որը մենք սովորում ենք մեր ծնողներից կամ շրջապատից: «Բարության» գենն ունեցող մարդիկ առավել հակված են նվիրատվություն անելու, մյուսներին օգնելու և հանցանքների մասին համապատասխան մարմիններին հայտնելու:

Buffalo համալսարանի հոգեբանները բացահայտել են, որ մարդիկ, ովքեր կարծում են, որ աշխարհը վտանգավոր վայր է ապրելու համար, սկսում են դրական քայլեր անել, եթե ունեն այնպիսի մի գեն, որը կարգավորում է օքսիտոցին հորմոնի մակարդակը:

Օքսիտոցինը հայտնի է որպես «գրկախառնության հորմոն», քանի որ այն միացնում է զույգերին կամ մայրերին ու նրանց երեխաներին:

Հոգեբանները նշում են, որ իրենք չեն ասում, թե հայտնաբերել են «բարության» գենը, բայց իրենց հետազոտությունը կարող է նպաստել այդ ոլորտում գիտական առաջընթացին:

Մայք Պոլինն ասում է, որ այն մարդիկ, ովքեր աշխարհն ընդունում են որպես «դաժան վայր», քիչ հավանական է, որ կօգնեն այլ մարդկանց, եթե միայն նրանք չունեն այն գենը, որը պատասխանատու է բարության համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ