20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալիեւը ոչ մի րոպե բաց չի թողնի հնարավորությունը. Հայոց աշխարհ

Համաշխարհային փորձը բազմիցս փաստել է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրների ապակայունացումը ձեռնտու է միայն ու միայն արտաքին թշնամուն։   Օրինակներ կարելի է բերել անվերջ, սակայն առանց դրանց էլ ակնհայտ է. պատերազմը դեռ չավարտած եւ զինադադար չկնքած երկրում արտահերթ ընտրությունները կարող են միայն վնաս բերել, քանի որ նման լարված վիճակում ընտրությունները ենթադրում են անկայունություն, որը հենց այն […]

ԲՀԿ-ն չունի վարչապետի թեկնածու չառաջարկելու պաշտոնական որոշում. Միքայել Մելքումյան

Երեկ վարչապետի հետ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ «Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին», – նշեց նա: Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն թեկնածու, Միքայել Մելքումյանն ասաց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։ «Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց […]

ԱԺ հերթական նիստը չի մեկնարկում

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը չի մեկնարկում քվորումի բացակայության պատճառով:    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց սպասել և նորից գրանցվել: Քվորումի համար պահանջվում է առնվազն 53 պատգամավորի ներկայություն:   Երեք ժամ քվորում չապահովելու դեպքում նիստը կհամարվի չկայացած

Ողբերգական վթար Արարատի մարզում

Հոկտեմբերի 2-ին` ժամը 21:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Փ., ծնված 1982 […]

Արմեն Սարգսյանը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ […]

ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները ազատվեցին աշխատանքից

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական վեց նախարարները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։ Մասնավարպես, աշխատանքից ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման և ներդրումների նախարար […]

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։ Ըստ Շարմազանովի՝ կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ […]

Պատգամավորներն ասացին՝ անկախ հուշագրից, չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Փաշինյան

Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններն ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերում դրան եւ անկախ հուշագրից՝ չեն պատրաստվում ոչ առաջին, ոչ երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին, պատգամավորների հետ բանակցություններից հետո ԱԺ բակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասացինք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հաստատված, եւ այդ […]

Կոչ հոգեւոր հայրերին

՛՛Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի «ԼԳԲՏ Քրիստոնյաների» տարեկան կոնֆերանսը լինելու է Երևանում Նոյեմբերի 15ից 18ը՛՛: Մեծարգո հոգևոր հայրեր, վեհափառ Տեր, ձեր հայտնած կարծիքը, որ դեմ եք այլասերվածության քարոզչությանը լավ է, պարտավորվածություն,, բայց դեռ բավարար չէ՝ ազգ-եկեղեցի դիրքորոշում արտահայտելու համար: Քրիստոսի Իր հոտի Սիրով և զորությամբ Սուրբ Հոգու՝ հանդիմանել է պետք իշխանություններին, որ նման զազրանք են […]

Այն, ինչ կազմակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ կազմակերպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ճնշում է ու սպառնալիք ուղղված պատգամավորներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Տեղի ունեցողը հակասում է սահմանադրությանը և դեմ է իշխանությունների տարանջատման  սկզբունքին: Շարմազանովն այս ամենը մեկ բառով անարխիա անվանեց:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի