08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Չփորձեք ճնշում գործադրել ընտրողի վրա, չփորձեք ուղղորդել ընտրողին. Նաիրա Զոհրաբյան

«Այսօր Հայաստանի պատմության համար վճռորոշ օր է, և հույս ունեմ, որ ունենալու ենք ազատ և արդար ընտրություն։ Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացու իրական քվեով, որի վրա չի լինելու վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի պրեսինգ, ձևավորել իսկապես ժողովրդի ձայնով կանխորոշված ԱԺ»,- այսօր Սիսիանի 34/25 ընտրական տարածքում քվեարկությունից առաջ հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը դիմեց Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետերին, քաղաքապետերին, համայնքապետերին. «Չփորձեք ճնշում գործադրել ընտրողի վրա, չփորձեք ուղղորդել ընտրողին։ Հիշեք այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ինձ արջի ծառայություններ պետք չեն։ Ցավոք սրտի, մարզպետի մակարդակով կան հստակ ուղղորդումներ «Իմ քայլը» դաշինքին քվեարկելու համար, մի արեք այդպիսի բան, մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Ձեզ նման հրահանգ չկա, և մի փորձեք դա ներկայացնել՝ որպես կառավարությունից եկող հրահանգ»։ 

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն հորդորեց բոլորին գնալ ընտրության. «Այս խորհրդարանը բավականին ծանր խորհրդարան է լինելու, այս խորհրդարանի առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված լինելու»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ