10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետականը փողոց դուրս չի գալիս, նա «փողոցային» չէ. Ահարոն Ադիբեկյան

«Փողոցային դեմոկրատիան իրեն սպառել է։ Օրը ցերեկով եթե մտնում են բակերը, սկսում են բարձրախոսով դիմել ընտրողներին, տանը լինում են կամ հաշմանդամություն ունեցողները, կամ ծերերը, կամ բազմազավակ մայրերը, որոնք ընտրության չեն գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Հանրապետականը փողոց դուրս չի գալիս, նա «փողոցային» չէ»,- հայտարարեց նա։ Ադիբեկյանի խոսքով՝ գործնական ամենահաջողված […]

Պետք է մերժենք տոտալիտար աղանդները. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ այստեղից բարձրաձայնել մեր հավատարմությունը Քրիստոնեությանը և մեր ինքնության էությանը, մեր հավատարմությունը Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին, Արտաշատում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաև մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին։ Պետք է մերժենք տոտալիտար աղանդները, […]

Եղանակը կտաքանա

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, դեկտեմբերի 7-ին սպասվում է […]

Սառցե շոուի պրոդյուսերը լքում է Հայաստանը նոր իրողությունների պատճառով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կայացած «Ախթամար» սառցե շոուի պրոդյուսեր, «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը հայտնել է իր դժգոհությունների մասին: «Արդեն չորրորդ տարին է, ծավալում ենք Հայաստանում գեղասահքի վերածննդին ուղղված գործունեություն. կազմակերպում ենք վարպետության դասեր, սառցե շոուներ գեղասահքի համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Երևանում արդեն չորրորդ տարին սառույցը «պատվում է» ոսկով. Կարծում եմ […]

Մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ. տնտեսագետ /տեսանյութ/

«Ներդրումներ և հեղափոխություն, սրանք որոշ դեպքերում իրար հակասող երևույթներ են։ Նեդրումները և կապիտալը սիրում են խաղաղություն, քաղաքական կայունություն, կանխատեսելիություն: Վերջին հայտարարությունները ասֆալտին փռելու, պատին ծեփելու ոչ մի դրական արդյունք չի կարող հանգեցնել և դժվար թե սրանով հնարավոր լինի լուրջ ներդրումներ բերել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  «Հանրային դիվանագիտության» կենտրոնի փորձագետ […]

Դատարանում Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ. պաշտպան

«Ըստ էության, ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը։ Տեխնիկապես երկու բողոք էր, երկուսն էլ ներկայացրինք, ու դեռևս դատախազության դիրքորոշումը և որոշակի այլ գործընթացներ դեռ չենք իրականացրել»,- Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Երրորդ բողոքը, որը մուտք էր եղել հինգշաբթի օրը, այս պահի դրությամբ առանց քննության է թողնվել, ըստ էության միացվել […]

Հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա. Ժիրայր Սեֆիլյան /տեսանյութ/

«Սահմանապահ հատվածում մեր ժողովուրդը պետք է զինված լինի: Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի և հայ մարդը զենք  կրելու հնարավորություն պետք է ունենա: Զենք հասկացողությունը սուրբ հասկացողություն է, որից տարիներ շարունակ մեր հայ ժողովուրդը զրկված է եղել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և […]

ՀՀ կառավարությանն Արցախի դեմ դավադրության մեջ մեղադրող մարդիկ պետք է բացատրություն տան. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում չհավատալ քաղաքական էժան դիվիդենտներ շահելու համար արվող սադրիչ հայտարարություններին, թե Հայաստանի կառավարությունը ներգրավված է Արցախի դեմ ինչ-որ դավադրության մեջ: Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նա նշեց, որ քննադատությունն ընդհանրապես կարևոր է կառավարության համար, ժողովրդավարական հասարակության մեջ քննադատությունն առաջընթացի կարևոր գործիք է, բայց չի […]

Դեկտեմբերի 5-ին կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի