06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԻՆ Հիդրոմետը զգուշացնում է

Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

ՀՀԿ-ից հակադարձում են Վաշինգտոնին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ճիշտ չի համարում ամերիկյան ու ռուսական սպառազինության համեմատությունը Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից և կոչը Հայաստանին՝ գնել ամերկյան ռազմական տեխնիկա, քանի որ այն ավելի լավն է։ «Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ պայմանավորվածության ու միջազգային  կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներին ճիշտ չէ զենքեր վաճառելը։ Անկախ նրանից՝ […]

Ինչ որ պահի Նիկոլ Փաշինյանին կարող է թվալ, որ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի

Ի տարբերություն շատ ու շատ համախոհ ընկերներիս՝ ես փարսախներով հեռու եմ այն մտքից, թե իբր «Նիկոլը հողերը ծախելու ա/ծախում ա/ուզում ա՝ ծախի»։ Համակարգային պարզ վերլուծությունը բավական է՝ հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես երկրի ղեկավարի, առաջնային են դիտվում այլ՝ ավելի շատ ներքին կենտրոնադրում ունեցող օրակարգեր՝ կոռուպցիա, հավասարություն, նոր/տարբերվող որակի պետականաշինություն, «պատմական արդարության վերականգնում» և այլն։ […]

Փաշինյանը թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում

Նիկոլ Փաշինյան – «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, (…) նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ (…) կրկնում եմ՝ տարբերակ չկա․ այդ պատգամավորը կալանավորվելու է (…)»։ Վարչապետն անզգուշություն ցուցաբերեց, ինչի արդյունքում՝ 1. թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում՝ ապացուցված համարելով մի դեպք, որով ոչ միայն օրինական ուժի […]

Տարբեր կողմերից կարող են ապագա իշխանություններին ճնշել

Կա իրավիճակ, որն ինձ 90-ականների իրավիճակն է հիշեցնում՝ ամեն գնով հարցի լուծման տարբերակը բացառել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն  Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, որ եթե դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը ստանա մանդատ, դա լավ հնարավորություն կլինի,որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման […]

Փաշինյանի ծիծաղը կգա Շարմազանովի ասածի վրա

«Լույս» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետութուն» կուսակցության հետ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Նա չբացառեց, որ նոր խորհրդարանում իրենց դաշինքը կարող է լինել երկրորդ ուժը։ Դիտարկմանը, թե ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը գրպանային ընդդիմություն կունենա խորհրդրանում, Գորգիսյանը հղում արեց Փաշինյանին. «Նույնիսկ Նիկոլ […]

Մահացել է Նիկոլայ Կարաչենցովը

Մոսկվայում մահացել է թատրոնի ու կինոյի խորհրդային եւ ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Դերասանը մահացել է իր 74-ամյակից մեկ օր առաջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դերասանի որդուն: «Այո, մենք հաստատում ենք: Դա տեղի ունեցավ Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան 9-ից 10 պակաս»,- ասել է նա: Դերասանի մահվան պատճառի մասին առայժմ չի հաղորդվում: Հայտնի […]

Խուճապ՝ Ծառուկյանը հրաժարվում է Ժամանակ

Չնայած խորհրդարանական ընտրություններին չափազանց կարճ ժամանակ է մնացել, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հանդիպել կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ և քննարկել խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հարցերը: ԵԱՄ համագումարում Ծառուկյանի հայտարարությունը, թե պատգամավորական կազմը էականորեն թարմացվելու է, պատգամավորների մոտ խուճապ է առաջացրել, քանի որ նրանք չգիտեն՝ իրենք լինելու են ցուցակում, թե ոչ: Հենց դրանով է պայմանավորված Վարդան Ղուկասյանիհայտարարությունը, […]

ՔԿ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի՝ ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ քննվող գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է, այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանի խոսքով՝ ըստ ներկայացված միջնորդության՝ ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առևերույթ հաստատում են Ռոբերտ  Քոչարյանի ազատությունն ապօրինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված