28 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանա. Արտակ Զեյնալյան

Մեր պահանջարկն ավելին է, գումարները քիչ են, պետք է կարողանանք այնպես վերաբաշխենք, որ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ ստիպված չլինենք պարտք վերցնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019 թվականի բյուջեի նախագծին: «Նախարարություններն ինքնաբավ չեն եւ չպետք է ամեն մեկը վերմակը քաշի […]

Գործող ԸՕ–ն հնարավորություն է տալիս կազմակերպել ազատ, ժողովրդավար ընտրություններ. Տիգրան Մուկուչյան

Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպել ընտրությունները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:  «Ընտրական ամբողջ գործընթացը կազմակերպվելու է գործող Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան»,- նշեց նա՝ խոսելով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:  Հարցին՝ գործող ԸՕ-ով հնարավո՞ր է անցկացնել ժողովրդավարական ընտրություն՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների շուրջ […]

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:  Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 3-ի […]

Նոր ձևավորվելիք խորհրդարանի առաջին նիստի օրվա մասին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստի օրվա մասին Խորհրդատվական Հարգելի գործընկերներ, նկատի ունենալով, որ այսօր մամուլում հրապարակվել են նյութեր այն մասին, թե նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ ստորև ներկայացնում եմ խորհրդատվական պարզաբանումներ։ Այսպես, ինչպես գիտենք Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն ՀՀ […]

Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը. Միքայել Մինասյան /տեսանյութ/

Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար, Facebook-յան իր էջում գրել է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ, Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ […]

Նիկոլ Փաշինյանի 10 ստերը. 168 Ժամ

Նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս տարի արդեն 5-րդ անգամ քննարկվեց վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրեն հատկացված 1 ժամն այս անգամ որոշեց օգտագործել տնտեսության վերջին շրջանի զարգացումները մեկնաբանելով: Նա 10 փաստեր ներկայացրեց՝ փորձելով «ապացուցել», թե տնտեսությունում դրական տեղաշարժեր են լինում, ու «տրանսֆորմացիայի» գործընթաց է: Ողջունելով վերջապես փաստերով խոսելու մոտեցումը, այնուհանդերձ, […]

Աննախադեպ ցայտնոտ. Հրապարակ

Եվ այսպես, արձանագրենք, որ մտանք ԱԺ ընտրությունների նախընտրական փուլ: Արդեն իսկ հայտնի է ընտրությունների օրը. դեկտեմբերի առաջին կիրակին՝ 9-ը: Դեկտեմբերին մեզանում դեռեւս ընտրություն չէր եղել: Նախ, որովհե­տեւ դեկտեմբերը ցուրտ ամիս է, ապա՝ Նոր տարվա նախօրեն է, եւ մարդկանց միտքը, որպես կանոն, զբաղված է ամանորյա հոգսերով ու տոնի սպասումներով: Այս ամսին մեզանում մշտապես իջնում է քա­ղաքական […]

Նոր խթան արտագաղթին. Հայկական Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին Ռուսաս­տանի նախագահ Վլադի­միր Պատ ինը ստորագրել է «2019-2025 թթ. Ռուսաստա­նի Դաշնության միգրացի­ոն պետական քաղաքակա­նության հայեցակարգը»: Այդ մասին նա հայտարարել է Հա­մերկրացիների համաշխարհային կոնգրեսի նիստի ընթացքում: Պուտինը նշել է, որ նոր հայեցակարգով նաեւ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «հա­մերկրացիների» նախկին խորհր­դային երկրներում բնակվող «ռու­սական աշխարհի» մաս կազմող քաղաքացիների համար: «Համերկրացիներ» ծրագիրն անցկացվում է 2007 […]

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ըն­դամենը 3 օր. Ժողովուրդ

Կարեն Կարապետյանի կառավարության՝ ամանորյա տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ ամանոր­յա տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին: Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: Օրաթերթը պարզեց, որ նախագիծը հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ […]

Դա շատ կարճ ժամանակ է ընտրություններին պատրաստվելու համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի իշխանությունները բավական սեղմ ժամանակ են հատկացրել երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստման համար, նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, գրում է ռուսական «РИА Новости» գործակալությունը: «Իրականում ես մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա համախմբում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցությունը», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի