24 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ. Hayeli.am

Նույնիսկ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատուն ու վստահ քայլերով գնում է այն ճանապարհով, որով ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանն էր։ Դեռ երեկ նրա թիմակիցները սյունին գամեցին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին, որն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել Հայաստանում բույքմեքերական խաղերը խստիվ արգելելու վերաբերյալ, քանի որ պատգամավորի կարծիքով, դա մեր ազգի համար չարիք է ու շատ ընտանիքներ, ճակատագրեր […]

Դադարեցրեք պետական մակարդակով կազմակերպված քաղաքացիների թալանը. Վարուժան Բաբաջանյան

Տավուշի մարզում ԲՀԿ վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի հոդվածը ծայրահեղ բարձր տուգանքների մասին … Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր են՝ միջինը՝ 450 000 դրամ, դեռ մինչև վերջերս շարունակում էր պահպանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված նվազագույն տուգանքի չափը՝ 300 ռուբլի կամ 3600 դրամ՝ հայկական արժույթով: Հայաստանում, երբ միջին իրական աշխատավարձը չի գերազանցում 80000 դրամը […]

Ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ստացանք. հրապարակվել է նոր հարկային օրենսգրքի նախագիծը. 168 Ժամ

Վերջին շրջանում առավել քննարկվող թեմաներից մեկը հարկային բարեփոխումներն են, որոնց շուրջ քննարկումները առավել ակտիվացան, երբ այս տարվա սեպտեմբեր ամսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվի» միջոցով ներկայացրեց հարկային բարեփոխումների հիմնական մոտեցումները, տարբեր հարթակներում լայն քննարկումներ սկսեցին, որոնք բազմակողմանի քննադատեցին ներկայացվող հարկային փաթեթը: Իր աչքի առաջ ունենալով այս դասը, նոր կառավարությունը կարծես 180 աստիճանով փոխել է ռազմավարությունը […]

Խաղատան դիլեր, տաքսու վարորդ, փոխքաղաքապետ, հիմա էլ՝ պատգամավո՞ր. Հրապարակ

6-րդ գումարման ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակ­ցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաև ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է: Արսեն Պետրոսյան անունը ոչինչ չէր ասի, եթե թավշյա հեղափոխությունը չկտրեր նրան տաքսու ղեկից ու չտաներ հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ: Միայն նրա համար, որ երիտասարդ հեղափոխականը քայլել է Փաշինյանի […]

Բոլորը պարտադրված ստորագրում են աշխատանքից ազատվելու մասին դիմումների տակ՝ առանց ամսաթվի. Փաստ

Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում, սակայն, թերթի տեղեկություններով, նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: Ու մինչ կորոշվի, թե ընտրություններից հետո որ նախարարությունն ինչ ճակատագիր կունենա, կամ նախարարություններում ինչպիսի կրճատումներ կլինեն, մի շարք գերատեսչությունների […]

Փեսային «զոհաբերեց» հանուն Նիկոլի աներձագի. Հրապարակ

Քաղաքական շրջանակներում սեւ հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։ ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ, Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչեւ վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» թեկնածուների՝ Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի եւ Հրաչ Հակոբյանի համար։ Ի դեպ, Նահապետյանը երեկ չպատասխանեց […]

Հեղափոխության ինքնասպանությունը. սթրիփ ակումբից գնում է Ազգային ժողով. Ժամանակ

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արագածոտնի մարզը ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սերգեյ Մովսիսյանը հայտնի է որպես Աշտարակ քաղաքում գործող գիշերային ակումբի` սթրիփ բարի մենեջեր: Ժամանակին Մովսիսյանը ընտրություններին մասնակցում էր տասովշիկի կարգավիճակով՝ ձայներ ապահովելով ԲՀԿ-ի համար: Թե ինչը դուր չի գալիս իր ներկա աշխատանքում Մովսիսյանին, որ նա որոշել է այն փոխել պատգամավորի աշխատանքով, դժվար է հասկանալ:  […]

Ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու

Պահք. մտքում` աղոթք, ձեռքում` ողորմություն, կենցաղում` ժուժկալություն, սրտում` անհիշաչարություն և Աստված մեզ հետ է: Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր Տէր Յիսուս Քրիստոսին անեղծութեամբ, – ասում է Պողոս Առաքյալը Աղքատը հարուստ է, քանի որ երազել գիտի: Երբ պառկում ենք քնելու, և մեր անկողինը փափուկ է ու տաք, երբեք  չկարծենք, թե այդպես է բոլորի մոտ: Միշտ […]

Անհանգիստ երեխան իր բնավորությունը ժառանգում է մորից

Անհանգիստ երեխաները, ամենայն հավանականությամբ, գերզգայունություն ստացել են դեռ մոր արգանդում: Այս մասին են վկայում Կալհարիի համալսարանի հետազոտող Ջերի Գիսբրեխտի ուսումնասիրությունները: Փորձագետը որոշել է հետազոտել մոր տրամադրությունը ու սթրեսային կորտիզոլ հորմոնի քանակը 83 կանանց օրինակով: Այս մասին գրում է The Toronto Sun պարբերականը: Կորտիզոլի քանակն ինքնաբերաբար բարձրանում է հղիության ժամանակ` կախված պտղի մեծությունից: Սակայն հորմոնների քանակի […]

Վեհափառի պաշտպանությունը Վեհափառի պրոբլե՞մն է. թեժ կրքեր Ազգային ժողովում /տեսանյութ/

Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը պետական միջոցներով պաշտպանելու օրինագիծը այսօր Ազգային ժողովում մերժվեց։ https://www.youtube.com/watch?v=14h7VYTT0w4 Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններից, դեմ՝ չկար, ձեռնպահ՝ 10, որոշումը չընդունվեց: Քվերակությունից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա խորհրդարանի ամենախայտառակ քվեարկությունն էր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի