27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փորձագետներն արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ ստորացուցիչ պարտության մասին

Փորձագետներն արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա, և ընդունում եմ մի բանաձև, որն անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: 

Ի՞նչ ունենք մենք դուխովների հեղափոխությունից հետո. ատելություն հասարակության ներսում, արցախյան պատերազմի հերոսների մեկուսացում, մյուսներին՝ սսկվելու համար բացված քրեական գործեր, անդարդների խրախճանքների շարք… Հասել ենք մի կետի, երբ մարդուն կալանավորելու համար շամպայն են բացում, քեֆ անում, և սա այն դեպքում, երբ ոչ հեռավոր անցյալում, երբ կալանավոր էր ազատվում, թաղեցիներով հավաքվում, գնում էին աչքալուսանքի, իսկ երբ կալանավորում էին, հարևաններով, բարեկամներով կալանավորի ընտանիքին աջակցում էին, դուխ էին տալիս: 

Հասել ենք մի կետի, երբ Ֆեմիդան խեղդվում է կոյուղաջրերում, ձեռք գցող չկա, իսկ նրա արձանի մոտ երդվում են: Արձանին էլ են խաբում: Դուխով են խաբում:

Հասել ենք մի կետի, երբ Հայաստանի մի մասնիկի՝ Արցախի շուրջ օղակը սեղմվում է, մենք օրակարգը շեղելու համար հազար ու մի թեմաներ ենք շրջանառության մեջ գցում՝ մարտի 1, ինքնապարգևատրումներ, տնտեսական աճի մասին կեղծ վերլուծություններ, ում ժամանակ գազը քանի տոկոս թանկացավ առանց մանրամասնելու, թե ինչո՞ւ այդպես եղավ և այլն: Հասել ենք մի կետի, երբ հրճվում ենք, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, և 131 կողմ ձայներով ԱԺ նախագահ է ընտրվում, որ երկրորդ կարծիքը դիտարկվում է պատվեր կամ ուղղակի սրիկայություն, որ առանց մրցույթի, մեկ աղբյուրից կատարված գնումները քննարկման ենթակա չեն, իսկ եթե դեմ ես, ուրեմն՝ հակահեղափոխական ես: Մամուլի վրա հարձակումները որակվում են նորմալ, մասնագիտական հ/կ- ները, որ նախկինում չէին դադարում քննադատելուց, հիմա խորհրդավոր լռում են և անթաքույց համաձայն են: Մշակույթը մորթում ենք, սփյուռքը՝ արհամարհում…

Աշխարհի մեծերը քարտեզը դրել, ձևում են, մեջ-մեջ անում, մենք մեր բազառն իրար մեջ ենք տանում, խուժան կռիվ, որ հատուկ է անմեղսունակներին: Այնքան անմեղսունակ, որ մի մասն ուրախանում է, թե՝ տեսեք, Նիկոլին Ալիևը դեմ ա տվել, իսկ մյուս մասը՝ տեսեք, մեր Նիկոլն Ալիևին Հայաստանի պատմության գիրք է տվել: Այնքան անմեղսունակ, որ չեն չենք ուզում հասկանալ՝ Ալիևը մեզ՝ բոլորիս, ողջ հայությանն է դեմ տվել պատին ու ժպտում է: Հայաստանում քաղաքական համակարգը գլխատվեց, հերթը կառավարման համակարգինն է, այն խելահեղ արագությամբ փոշիացվում է: Ինչի՞ համար, ո՞ւմ համար, ո՞ւմ է դա ձեռնտու… Եթե շաբաթներ առաջ այս հարցի պատասխանը փնտրվում էր, այսօր արդեն այն պարզաջրվում է։ Արտերկրի փորձագետները, վերլուծաբանները, ոչ պաշտոնական խոսնակներն արդեն բացահայտ խոսում են ոչ թե պատերազմի, այլ պարտության, ստորացուցիչ պարտության մասին: Բայց իմացեք, Արցախով չի վերջանալու այս ամենը, թուրքական ստամոքսն ընդարձակվելու հատկություն ունի: Այդպես եղել է, այդպես կա, այդպես լինելու է: 

Ես երբեք պատերազմի կողմնակից չեմ եղել, այդ տեսակից չեմ, բայց կա և ընդունում եմ մի բանաձև, որն անառարկելի է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

Իսկ մեզ մոտ գերիշխում և ավելի թափ են հավաքում ատելությունն ու անհանդուրժողականությունը: Դրա դեմն առնելու մի տարբերակ կա, և դա կարող է անել միայն մեկ մարդ՝ նա, ով սերմանել է: Որքան էլ որ դժվար լինի հետքայլ անելը, այդ քայլը պետք է արվի: Հիմա մեզ համախմբվելու և ուժերը մեկտեղելու այլընտրանք չկա: Կամ…կամ: Իսկ հետո կարելի է նստել և հասկանալ մնացածը: Եթե դա չեղավ, ոչ ոք թող չկարծի, թե ազատվելու է դատաստանից: Սահմանագլխին իջնելու է արգելափակոցը, նույնիսկ ինքնաթիռները փրկություն չեն: Հայը «Նեմեսիս» հեղինակած և մարսած ազգ է: Դրան չպետք է հասնենք:

Հարություն Հարությունյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ