26 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դրոշը դնողները նկատողություն կստանան. Արսեն Թորոսյանը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթն ուղեկցող շտապօգնության մեքենաների վրա տեղադրված քարոզչական դրոշներին, ինչը համարվում է վարչական ռեսուրսի կիրառում, գրում է. «Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»։

Ու թե Սերժին զուռնա-դհոլով ճամփեցին -Աստված ողորմա ձեզ ճամփելու․․․ ժամանակը․․․

Ողբամ քեզ Հայաստան -Ողբան քեզ իմ ժողովուրդ․ -Ցաված՝ տանջված․ -Որ՝ այ ըսենց մանիպուլացվում ես՝ -Այլոց իշխանություն պահելու համար․ -Չկայացավ քայլերթը․ -Չկա բովանդակություն․ -Չկա՝ ոչինչ՝ բացի թմբուկից․ -Ոնց կարող է լինել բովանդակություն․ -Եթե իշխանությունը յոթ ամիս շարունակ թրեւ է գալիս քուչեքով․ -Ո՞վ է տեսել՝ մի ողջ օր, մարաքաղաքը պարալիզացնեն․ -Մի ողջ օր մարզերում քաշ գալուց հետո․ […]

Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել /ֆոտո/

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նույն կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել։ Նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է երթին ուղեկցող շտապօգնության մեքենայի դռնից ամրացված «Իմ քայլը» շարժման դրոշը։ «Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց

Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նաիրա Զոհրաբյանն անճանաչելի է դարձել. /լուսանկարներ/

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունից առաջ հրաժարվել է ճակատին թափվող մազափնջից և փոխել է սանրվածքը։ Զոհրաբյանը լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։ Նաիրա Զոհրաբյանը ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երևանում:   1987թ. ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:   Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթաց: Մասնագիտական վերապատրաստում […]

Մայր Աթոռը հրավիրում է քարոզարշավի նախօրեին այցելել եկեղեցիներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Ս. Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար:

Հերթական երթուղիները սնանկացան. Ժողովուրդ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը եր­թուղի դուրս չեն գալիս: Այս մասին օրաթերթը չի դադարում բնա­կիչներից դժգոհություն ստանալ:  Թերթին հայտնի դարձավ, որ երթուղիների չաշ­խատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիր­ներն են: Oրաթերթը զրու­ցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս պահին քննարկումներ են տեղի ու­նենում՝ […]

Հակակշիռների առաջին հաղթանակը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակակշիռների ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները ՉԵՆ ՀԱՐԿՎԵԼՈՒ: ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար […]

Ընտրակաշառքի թաքնված ձեւ. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարում էր, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքերը: Հիմա ճիշտ ժամանակն է, որ բացահայտվեն ընտրակաշառքի բաժանման թաքնված ձեւերը: Դրանցից ամենատարածվածը թեկնածուների կողմից նախընտրական շտաբներում ակտիվիստների ընդունելն է: Շատ թեկնածուներ, այսպես կոչված, աշխատանքի են ընդունել 50 կամ մինչեւ անգամ հարյուր ակտիվիստների՝ նրանց վճարելով 50-100 հազար դրամ, խոստանալով պարգեւավճար թեկնածուի հաղթանակի դեպքում: Սա […]

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց քայլերթի նպատակը

«Այսօր մենք սկսում ենք նոր՝ շատ ավելի երկար քայլարշավ, որը փոխանցվելու է կառավարությունից կառավարություն, սերնդից սերունդ»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ այսօրվա քայլարշավը նվիրված է հայ ժողովրդի հետագա հաղթանակներին. «Ապագայի համար մենք կրում ենք հատուկ պատասխանատվություն, որը ոչ միայն անհատական է, նաև՝ քաղաքացիական է»։ «Երեկ պայմանավորվեցինք, որ վարչական ռեսուրսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի