22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին

Գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին. տեղեկությունն այսօր հաստատեց կալանքի տակ գտնվող գեներալի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր Մանվել Գրիգորյանին մանկապղծության մեջ: «Դա լկտի սուտ է, դիմել ենք դատարան»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը»: Պաշտպանը հստակեցրեց, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից գումարային պահանջ չունի. «Պատվի ու արժանապատվության հարց է»:

Լեւոն Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանի առողջական խնդրի եւ նրա`կալանքի տակ գտնվելու հետ կապված, ինչը, ըստ նրա՝ «դասական խոշտանգում է», իրենք դիմելու են ՄԻԵԴ: Լրագրողները հիշեցրին Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, որ ինքն ընդդեմ ՀՀ-ի չի դիմելու Եվրոպական դատարան: Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը նույն դիրքորոշմանն է, բայց առողջության տարրն իրենք առանձնացրել են:

Փաստաբանի հավաստմամբ, այս պահին իր պաշտպանյալի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կան եւ նա միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ է կարողանում մնալ կալանավայրում. «Շաքարի ցուցանիշը 25- է: Բժշկական հանձնաժողովը հինգ րոպե թվարկում է ծանր հիվանդությունները`արձանագրելով, որ կարող է կալանք կրել: Միաժամանակ, իրեն ապահովագրում է`նշելով, որ կարող է կյանքին վտանգ սպառնալ, բայց չգիտեն, թե երբ»:

Նա հայտարարեց, որ Հայաստանում ընտրովի եւ փողոցի ճնշման տակ արդարադատություն է իրականացվում: Արդարադատությունն այս իշխանության օրոք ավելի վա՞տ վիճակում է, քան նախկին իշխանության օրոք էր, Լեւոն Բաղդասարյանն ասաց`պատասխանել այդ հարցին հստակ, կնշանակի ոչինչ չասել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ