22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գործող իշխանությունը անսխալականի բարդույթով կատարում է իր ոչ իրավաչափ գործառույթները. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը զարմացած է՝ ինչու համաներում չկիրառվեց «Նորք Մարաշ» զինված խմբի անդամների նկատմամբ:

«Երկրի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ դատական իշխանությունը անկախ է և ինքը չի խառնվում այդ ամենին, բայց ինչքան էլ երկրի վարչապետը հայտատարում է, որ դատական համակարգը անկախ է, վարչապետը ուղղակի երաշխավորել է այդ մարմինների բնականոն գործունեությունը և ուղղակի պատասխանատու է, երբ այդ մարմիններում տեղի են ունենում որոշակի ոչ իրավաչափ գործառույթներ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Վերջինիս խոսքով՝ այսօր տասնյակ կալանավայրերում  մարդկանց իրավունքները խախտվում են և իրավաբանները բազմիցս են բարձրաձայնել և ցույց տվել այդ բացը, ընդգծել են նաև ընտրովի արդարադատության մասին, բայց այդ բոլորը մինչև օրս մնում է օդում կախված՝ բոլոր բացասական հետևանքներվ:

«Ես հիմա նկատում եմ այն իրավիճակը, երբ գործող իշխանությունը  անսխալականի բարդույթով կատարում է իր ոչ իրավաչափ գործառույթները»,-ասաց նա:

Լևոն Բաղդասարյանը զարմացած է, ինքը անկախ Հայաստանի պատմության մեջ չի տեսել մի դեպք, երբ համաներման ժամանակ լինեն խտրականություն և  անհավասար մոտեցումներ:

«Վերջին համաներման ժամանակ չգիտես ինչու առանձնացրեցին և համաներում կիրառեցին «Սասնա Ծռեր»-ի համար, իսկ «Նորք Մարաշ» զինված խմբի հետ ոչ մի աղերս չունեցավ համաներումը»,-նշեց Բաղդասարյանը:

Փաստաբանի հավաստմամբ ՝ ժամանակը ցույց տվեց, որ «Նորք Մարաշ» զինված խմբի անդամների նկատմամբ «կարվել է» սխալ քրեական գործ, որը հասել է մինչև ներկայիս իշխանության:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ