11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիլիթ Մակունցը սահմանադրությունից տեղյակ չէ

Այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տեղյակ չլինելով Սահմանադրությունից և նրանից, որ Արմեն Սարգսյանն արդեն կատարել է վարչապետի նշանակումը, «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է, որ իրենք ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու են յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է այսօր: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,- ասել […]

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։

Լուկաշենկոն սպասում է, որ վարչապետի կողմից հրավեր լինի, Հայաստան գա. Ծառուկյան

Լուկաշենկոն սպասում է, որ վարչապետի կողմից հրավեր լինի, գա հանդիպի, լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Դիտարկմանը, թե ինչո՞ւ իր ընկեր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին չի հորդորում ավելի կոռեկտ լինել և չգերադասել Ադրբեջանի շահը Հայաստանի հետ հարաբերություններում, Ծառուկյանն ասաց. «Ուրեմն ինքը շատ կոռեկտ ա: Իր վերաբերմունքն ու հարգանքն էլ դուք տեսել էիք: Ինքը սպասում է, որ […]

Այ կլասիկ զրպարտիչ, բաճկոնիցս վառվածներն էլ են դարակազմիկ «բացահայտմանդ» սպասում. Պատգամավորը՝ Դանիել Իոաննիսյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանին, որը հայտարարել էր, թե Հայկ Սարգսյանը պատգամավոր է ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն։ «Հարգելի ընկերներ, ոչ անհայ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պատգամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի […]

Օլիգարխը ուրիշ ա, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ որն է օլիգարխի իր սահմանումը։ «Օլիգարխի, դա դու պետք է իմանաս, որ օլիգարխը նա է, ով որ պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել, պաշտոնի գալով՝ դառել ա միլիարդատեր։ Եթե չգիտեիր՝ գրանցի մոտդ»,- իր պատկերացրած սահմանումը տվեց Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ դա օլիգարխի կլասի՞կ սահմանումն է, Ծառուկյանն […]

Լիլիթ Մակունցի ներկայացրեց ԱԺ նախագահի իրենց թեկնածուին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ներկայացրեց ԱԺ նախագահի իրենց թեկնածուին: Եւ դա Արարատ Միրզոյանն է: Մակունցը ներկայացրեց Միրզոյանի կենսագրությունը, որից հետո հայտարարվեց 30 րոպե ընդմիջում: Քիչ անց կկազմակերպվի ԱԺ նախագահի քվեարկությունը:

Դուք ստացել եք լայն հնարավորություններ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները. Արմեն Սարգսյանը՝ պատգամավորներին

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին: Այս մասին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում ասաց  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը:   «Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա […]

Փաստորեն վարչապետի արձագանքին արժանի ավելի լուրջ խնդիրներ չկա՞ն էլ ՀՀ-ում. արձագանք լրատվամիջոցի դեմ Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակի» լուրին, ըստ որի այսօր էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոթանան»: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ […]

Մեկնարկել է Ազգային ժողովի անդրանիկ նիստը

Քիչ առաջ մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց է ՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։ Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՐՑՈՒՄ Արդյո՞ք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում Խնդրում եմ մասնակցել հաջորդ գրառմամբ ներկայացվող հարցմանը՝ այս գրառումն ամբողջությամբ ընթերցելուց հետո։ Այս օրերին քննարկվում են դատապարտյալներին ներում շնորհելու հարցի ամենատարբեր ասպեկտներ՝ պայմանավորված նաեւ նրանով, որ գործընթացը գաղտնի է ու լրացուցիչ բազմաթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի