09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այո, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի. ՀՅԴ-ական

Հայ Յեղափոխական Դաշնակցությունից Արթուր Խաչատրյանը մտահոգություն ունի, որ կառավարման համակարգի արդյունավետության համար իշխանության որդեգրած մոտեցումը ճիշտ չէ: «Այդ տեքստը, մի նախադասությունը, որ կարդում ես, առաջին տպավորությունը, որ ես ստանում եմ այն է՝ ավելի դժվար է աշխատել 17 նախարարի հետ, քան 12 նախարարի հետ: Արդյունավետության  բարձրացման այլ հիմնավորում ես չտեսա»,-ասաց Խաչատրյանը: Նա նշեց՝ արդյունավետության բարձրացման համար […]

Մինսկի խմբի հայտարարությունում ասված է՝ «Նիկոլ Փաշինյան, ինքնուրույն այդպիսի որոշում չպետք է ընդունես»

Հայաստանը չի ունեցել և չունի արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց նաև հեղափոխություն, կարծում եմ՝ հեղափոխական տրամադրություններին բնորոշ ճանապարհով։ Ես հույս ունեի, որ Հայաստանի նոր իշխանությունները կազդարարեն, որ մինչև այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նրա որդեգրած, համաձայնեցված փաստաթղթերը ենթակա են վերանայման, որովհետև […]

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը կվնասի հասարակությանը. տնտեսագետ /տեսանյութ/

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ պետական տուրքի բարձրացման հետևանքով որոշ գրավատներ ու տարադրամի փոխանակման կետեր կփակվեն, որը կարող է տանել դաշտի մոնոպոլիզացման։ Հարկային համահարթեցմամբ, ըստ տնտեսագետի, հանրությունը տարադրադրամի փոխանակման, գրավադրման դիմաց ավելի բարձր տոկոսներով գումար կվերցնի բանկերից։  «Երբ շուկայում գործի մի քանի տնտեսվարող սուբյեկտ, այս դեպքում նրանց կողմից սահմանվելիք գները […]

Օդերեւութաբանները կանխատեսում են

Հանրապետության տարածքում` Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում են տեղումներ:  Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 13-15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին սպասվում […]

Երկար տարիների փորձ ունեցող և սիրված մանկավարժին փոխում են մարզպետի մորաքրոջ հարսով. դասադուլ

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին փոխարինում են մարզպետի ազգականով։ Ծնողներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ երկար տարիների փորձ ունեցող և գյուղում սիրված ուսմասվարին փոխարինելու որոշում է կայացրել դպրոցի նոր տնօրենը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին։ «Մարտիրոսյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, բայց նրա […]

Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա /տեսանյութ/

Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից, որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն, և ով որ կորցնի իր կյանքն Ինձ համար և Ավետարանի համար`պիտի փրկի այն…

Հայկական Գուլագ`Նիկոլ Փաշինյանին

Կարող եք պատկերացնել, թե ինչպես են գոյատևել մի քանի տասնյակ մարդիկ նման տարտարոսային պայմաններում, երբ նրանց 7-8 ամիսը 1 անգամ բաղնիք են տարել, ինչպես ֆաշիստական ճամբարներում բռնավորներին։ Նրանց տալիս էին կարելի է ոչ թե ճաշ ասել, այլ լափ, որի մեջ մանր որդեր էին, իսկ երբ գլխացավի դեղ են ուզել, ասել են “բորշի ջուրը խմի, կանցնի”։ […]

Վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցներ գյուղապետի մասնակցությամբ

Հանրապետությունում, ինչքան էլ որոշ մարդիկ հանցագործություններ կատարեն ու փորձեն թաքցնել, որպեսզի իրավապահները չիմանան, բարեբախտաբար, այդ մարդիկ «ուղեղից կաղում են»։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության երկրորդ բաժնի ծառայողները հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ […]

Քայլածները հասկացել են, որ սխալվել են. Իրավունք

Խորհրդարանի նորաթուխ աշխա­տակիցներն ու որոշ օրենսդիրներ հիասթափված են, շփոթված ու «շիվա­րած»: «Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ նրանք փնթփնթում են խորհրդարանի պատերի ներսում, փոր­ձագետների մոտ ու նեղ շրջանակնե­րում: Պարզվում է՝ քայլ արածներին թվում էր, թե խորհրդարանական աշ­խատանքը դրախտ է, որտեղ ոչինչ պետք չէ անել, այլ նստել ու վայելել, իսկ շուրջդ մեծ գումարներ կպտտվեն: Մինչդեռ նրանք արդեն իսկ […]

ՊԵԿ պաշտոնյան եւ դուստրը`հսկայական չարաշահումների թիկունքին. Ժամանակ

Երևանի մետ­րոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա: Մետ­րոպոլիտենը տարիներ շա­րունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությու­նից ստանալով հսկայական պետական դոտացիաներ:  Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլի­տենի գնումները համակար­գող Անի Գսպոյանի շնոր­հիվ, ով ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարող­ների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է: Էդիկ Գսպոյանը դժվար թե կարո­ղանար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի