Նիկոլ Փաշինյանը քայլում է Ստեփանակերտում, համբուրվում երեխաների հետ /տեսանյութ/
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: […]
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ. «Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը: Օրն է հավաստումի, որ աշխարհի ժողովուրդներին խաղաղություն բերած մեր պապերի արժանավոր ժառանգներն ենք: Օրն է վստահության, որ արժանի ենք ինքնիշխան պետության և ապագայի […]
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը քաղաքական գործիչներին բաժանում է հին ու նոր Հայաստանի գործիչների ու բացառում՝ իր ձևակերպմամբ հին Հայաստանի հետ համագործակցությունը։ Մեկը չկար հարցներ էդ ո՞ր Հայաստանից ես եկել, ո՞ւմ օրոք ես պատգամավոր դարձել, հին Հայաստանի գործիչների հետ համագործակցել ու նախագահական գնացել եկել, հիմա արդեն դարձել ես […]
Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է որ կմիանա նոր ստեղծվող ընդդիմությանը եւ Արցախի իշխանություններն էլ աջակցություն են հայտնել նրան: […]
Հաղթանակի և խաղաղության օր է։ Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով մայիսյան եռատոնի մասին։ «Խնդիրն այն է, որ պետք է գիտակցենք, որ մեր հաղթանակների շնորհիվ է այս խաղաղությունը հաստատվում»,- շարունակեց նա։ Նախարարը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այսօր բանակի զինվորների վարտիքներն ու անդրավարտիքներն ավելի բարձր […]
Բոլորն իրավունք ունեն օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, առաջադրվել նախագահի թեկնածու. Ոչ մեկին մրցակից չեմ համարում, երբ առաջադրումները լինեն, այն ժամանակ կլինի իմ պատասխանը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին եւ հարցին՝ […]
























