Նման գործելաոճը ՍԴ նախագահի դեմ ուղղված իշխանությունների սկսած քաղաքական արշավի հետևանք է․ Մեդիա պաշտպան

Հանրային հեռուստաընկերության հոկտեմբերի 13-ի լուրերի կիրակնօրյա թողարկմանը ներկայացվել է ռեպորտաժ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ, որտեղ լրագրողը հիմնվել է միայն 1in.am կայքի՝ Հրայր Թովմասյանի «թաքցրած» ունեցվածքը հրապարակման վրա։ Հանրայինը այն ներկայացրել է որպես նոր բացահայտումներ, մինչդեռ չկան բավարար հիմքեր նման պնդում անելու համար։ Լրագրողն, իհարկե, ռեպորտաժի վերջում նշում է, որ փորձել են պարզաբանում ստանալ […]