07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դատական պրակտիայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները․ ՄԻՊ

Դատական պրակտիայում համատարած են մարդկանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ողջամիտ ժամկետում գործի քննության հետ։ Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակը անհանդուրժելի է։ Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում։ Արտահերթ զեկույցը ստորև՝ ?https://ombuds.am/…/fi…/6e8014dd3a5493a44ae82fc156662c0f.pdf Այս հարցերի հետ կապված ՄԻՊ-ը դիմել է նաև Սահմանադրական […]

«Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից: Ամոթ է, էլի ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պարոն Փաշինյան, էս ի՞նչ ես խոսում ԱԺ ամբիոնից… Ի՞նչ Երևանի ավագանու «Իմ քայլ» խմբակցության իրավական վերլուծություն,ի՞նչ ավագանին՝ Երևանի օրենսդիր մարմին: Հայաստանում միակ օրենսդիր մարմինը Ազգային ժողովն է և հերիք է «լոլո» կարդաս ԱԺ ամբիոնից: Ամոթ է էլի: Հ.Գ. ԱԺ պատգամավորները ունեն սահմանադրական իրավունք քննիչ հանձնաժողով ստեղծելու և վերջ»:

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Հմաբարյանը գրել է․ Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի «մութ» կողմերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար դադարից հետո կրկին ուղիղ եթեր էր մտել և կարևոր հարցերից մեկը, որին անդրադարձավ` Ամանորյա միջոցառումներից Հայաստանի ստացած օգուտն էր… Պարոն վարչապետը հպարտորեն նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը, 2018-ի հետ համեմատ, գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի […]

Կառավարությունում այդ առումով միասնական տեսակետ չկա, ես ինքս այդ կապակցությամբ ձևավորված տեսակետ չունեմ. վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ համապարփակ բժշկական հայեցակարգին, որով նախատեսվում է առողջապահական հարկատեսակի ներդրումը` վեց տոկոսի չափով: Նա վարչապետից հետաքրքրվեց, թե արդյունավետ է համարում հայեցակարգով առաջարկված մոդելը, երբ չբավարարող ֆինանսավորման ամբողջ բեռը դրվելու է աշխատող մարդկանց վրա […]

Սա նշանակում է գնաճ կամ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում

Ամբողջ խնդիրն այն է, որ սպանդանոցների թեմայով պետությունը նորից կատարում է երրորդ կամ չորրորդ քայլն առանց առաջին և երկրորդը կատարելու: Եթե գոնե ամեն շրջան այս պահին ունենար սպանդանոց, ապա մարդիկ հազարներով ոտքի չէին կանգնի, չկա սպանդանոց ու կա պարտադրանք, որ պետք է սեփական միջոցներով տանել անասունը մորթի, գումար տալ այն կատարելու համար, հարստացնել բիզնես անողին […]

Այ հենց սա՛ է նոր Հայաստանը

Այ հենց սա՛ է նոր Հայաստանը..․ Դատավորին հարց տալու համար մարդ են ձերբակալում, լայք դնելու համար գործից են հանում, դեմ արտահայտվելու համար թաթիկներն են ուզում կտրել, իսկ կոնկրետ սպառնալիքի համար, այն էլ ոստիկանի կողմից հնչեցված՝ ընդամենը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության։ Բայց այս փաստը պետք է այլ տեսանկյունից դիտարկել։ Իրականում իշխանությունը ցույց է տալի, որ եթե […]

«Իշխող քաղաքական ուժը տապալեց». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկակի ստանդարտներ… Իշխող քաղաքական ուժը տապալեց իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով ստեղծելը, թե բա ժողովրդի կարծիքն հաշվի ենք առնելու: Հեղաշրջումից հետո մեր երկիրը հայտնվեց խորը հակասությունների ու հանրային տարաձայնությունների դաշտում։ Ոչ միայն սևերի-սպիտակների բաժանում՝ այն պարագայում, որ հեղափոխության կարգախոսներն էին թավիշն ու համերաշխությունը, այլև՝ հակասական որոշումների ու տրամադրությունների տոտալ […]

Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է ներկայացրել․ հերթական մանիպուլյացիան

Վարչապետ Փաշինյանը շարունակում է կեղծ թվեր հրապարակել և դրանք ներկայացնել, որպես իր կառավարության ձեռքբերում։ Այսօր Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում խոսել է տոնական օրերին հանրապետությունում արձանագրված հավելյալ դրամաշրջանառության մասին․ «Այսինքն՝ մենք 271 մլն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն դրամ: Բայց կա շատ ավելի կարևոր արձանագրում, ամենամեղմ հաշվարկների արդյունքում այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի