08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թեհրանում կորոնավիրուսով վարակված հայ կինը մահացել է

Թեհրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակմամբ մահացության առաջին դեպքը: Այս մասին Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Արևելք»-ի Թեհրանի աղբյուրը: Աղբյուրի համաձայն՝ մահացողը հայազգի Էլսիկ Մասիհն է: 85 տարեկան հայ կինը մեկ շաբաթ առաջ էր հոսպիտալացվել: Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են:  

Համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն /տեսանյութ/

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերնագիրը թեև շատ գայթակղիչ, ականջ շոյող ու հեղափոխական է, սակայն այն բերելու է մեր պետության, անվտանգության և բանակի թուլացման, իսկ այդ նախագծի՝ օրենք դառնալուց հետո, տարածվելու է այն պողոսականների շրջանակի վրա, որոնք այսօր ծափահարում են այդ նույն օրենքին։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ […]

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է

Այսօր մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափաս աղջնակ՝ 13 տարեկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ և քննչական խումբը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տանը, «Ազատությանը» հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Ծավալված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տանը գտնված անձը՝ արական սեռի ներկայացուցիչ՝ մոտ 28 տարեկան, ծեծի է […]

Երբեւէ լսե՞լ եք 31 կամ 15 հազար դոլարով պարգեւատրված «առաքյալների», կառավարական բոլոր հաճույքներից օգտվող, թող ների ինձ Աստված՝ Հիսուսի մասին. Իրատես

Նիկոլ Փաշինյանն Իտալիայում իրեն համեմատեց Հիսուսի հետ, Վրաստանում էլ ավելի առաջ անցավ. իր ու Հիսուսի «կադրային» քաղաքականությունը նույն հարթությունում դրեց։ Դեռ մի կողմ, որ Հիսուս լինելու բարդույթը չի հաղթահարվում, բայց հետաքրքիր է՝ ովքե՞ր են իր կառավարության առաքյալներն ու ամենակարեւորը՝ հուդաները, որոնց մասին այդքան շատ է սիրում խոսել կառավարության ղեկավարը։ Այս չափից դուրս բարձր ինքնագնահատականն ինչո՞վ […]

Սահմանին անհանգիստ է: Օրեր շարունակ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են Տավուշի հատվածում

Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն, դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա։ […]

Աճել են հանցագործությունները։ Ամենաշատը «առանձնապես ծանր» որակավորվողները՝ 14-ի դիմաց 20-ը

Քրեական վիճակագրություն Շարունակում եմ պնդել, որ վիճակագրություն ընթերցելը դետեկտիվ կարդալու չափ հետաքրքիր է։ Այս տարվա հունվարին գրանցվել է 1,654 հանցագործություն։ 98-ով ավելի, քան անցած տարվա հունվարին։ Աճել են բոլոր որակի հանցագործությունները։ Ամենաշատը «առանձնապես ծանր» որակավորվողները՝ 14-ի դիմաց 20-ը։ Ասեք, որ տարօրինակ է։ Անգամ պաշտոնական ժողովրդագրության տեսանկյունից։ Արա Գալոյան  

Ցայտնոտ: Ո՞վ է հրահանգել ջարդուփշուր արել Վստրեչի Ապերի տունը. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է 13 օր, եւ ինչպես Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին հայտնի կլինի՝ Արման Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես ոստիկանապետ, թե հրաժեշտ կտա այդ պաշտոնին: Եվ, ահա, ոստիկանապետի աթոռին մնալու հեռանկարը Արման Սարգսյանին գցել է ցայտնոտի մեջ: Այն, ինչ մարտի 5-ին կատարվել է հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի` […]

Հ1-ը «Ոչ» կողմին 1 րոպե է հատկացրել, «Այո»-ին՝ 5

Մարտի 4-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 6 րոպե 20 վայրկյան , որից  1 րոպե 5 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 5 րոպե 15 վայրկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, չեզոք դիտարկումներ չկան։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե։ Լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել […]

«Պարոն Ալեքսանյան, ախր սպիտակ մազերիցդ ամաչի». Գեղամ Պետրոսյանը՝ Լեռնիկ Ալեքսանյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին կուսակիցս, որ մեր իշխանություն եղած ժամանակ պատգամավոր էր, մանդատ ուներ, այսօր որոշել է արձագանքել իմ փաստերին, թե ինչու են լքել կուսակցությունը: Պարոն Ալեքսանյան, ախր սպիտակ մազերիցդ ամաչի, անհարմար ա չէ, թե ինչու ես արհամարհանքով վերաբերում իմ բերած փաստին, բոլորը գիտեն: Պետք չի, որ ձեզ […]

Մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ համար

Այսպես է ասում ՏԵՐԸ. <<Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգի: Մի խաբվեք. Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արվագետները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, ոչ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգի: …Մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ համար. և Տերը մարմնի համար: Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի