22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունը

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 928 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 19-ի դրությամբ […]

Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է: Այն, որ նա այլևս ու դեռևս երկրի վարչապետն է, իր կառավարման ու աղաղակող սխալների բեռն ու վճարվելիք գինը արդեն մեր, […]

ՀՀԿ -ի տեսակետը Արցախյան կարգավորման վերաբերյալ հստակ եղել է ու կա. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ -ի տեսակետը Արցախյան կարգավորման վերաբերյալ հստակ եղել է ու կա. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Խնդրի անկյունաքարը ոչ թե անվտանգությունն է,այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մեր նպատակն է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման»:

Աննա Հակոբյանը ձանձրացե՞լ է՝ փոխում է հետաքրքրությունը

Նախօրեին վարչապետի տիկինը հրապարակային հրաժարվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնությամբ զբաղվող հիմնադրամի ղեկավարությունից։ Այսօր արդեն հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Աննա Հակոբյանը խորացնում էիր միլիտարիստական՝ կամուֆլյաժով, զենք-զրահով կերպարը, որը խաղաղության քարոզով հանդես եկող տիկնոջ կերպարը անընկալելի դարձրեց հասարակական շրջանակներում։ Վարչապետի տիկինը, հետ չմնալով ամուսնուց՝ ծայրահեղ տարբեր դաշտերում է տեղավորում սեփական կերպարը՝ մեկ փամփուշտներից զարդեր ձուլելով եւ […]

«Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո հոսպիտալացված աղջիկը․ Փաստինֆո

17-ամյա աղջիկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։ «Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ […]

Հակաէլիտա, որ հայհոյանքի, ատելության, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումների քարոզիչ է․ 168 Ժամ

Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ստատուսագրությամբ։ Էլիտաների խնդիրը, որը […]

Ի՞նչ ուտել նախաճաշին: Խորհուրդներ դիետոլոգից

Նախաճաշը շատ կարևոր է մեր լավ ինքնազգացողության և առողջության համար, նույնիսկ, եթե աշխատում եք, ավելի ճիշտ, մանավանդ եթե աշխատում եք, պետք է անպայման ժամանակ տրամադրեք լավ նախաճաշին: Նախաճաշը բարձրացնում է մարդու մտավոր ունակությունները և տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաև փաստ է, որ նպաստում է քաշի նվազեցմանը: Մի քանի տարբերակներ 1. Ձու – սպիտակուցի և […]

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:  

Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը պատրաստ է

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին և 25-ին: «Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երևան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից: Նույն ընկերությունը նույն օդանավակայանից ևս մեկ՝ Մոսկվա–Երևան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին: «Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի