09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ստեղծված իրավիճակը ՀՀ կառավարության համար սպասվածից ավելի բացասական էր. Միքայել Մելքումյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր հանրապետությունում տնտեսական անկման ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարության համար սպասվածից ավելի բացասական էր, որի մասին մենք դեռևս ապրիլ ամսին զգուշացրել էինք:

Այժմ, ի թիվս այլ խնդիրների, հրատապ պետք է լուծել հետևյալ երկուսը՝

  1. Արագ բանակցել և մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից ստանալ առնվազն 1 մլրդ ԱՄՆ դոլլարին համարժեք միջպետական վարկ՝ ռուսական ռուբլով: Մի քանի օր առաջ Բելառուսը ստացավ նմանատիպ վարկ՝ շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլլարի չափով: Հայաստանի Հանրապետության տնտեսություն պետք է ներարկել անհրաժեշտ ծավալի ֆինանսական ռեսուրսներ: Դրան այլընտրանք չկա, որովհետև շատ արագ կարող է ստացվել միայն Ռուսաստանի Դաշնությունից:
  2. Շուտափույթ պետք է բացվի հայ-ռուսական սահմանը:

ԵԱՏՄ անդամ պետություններից առայժմ բնակչության համար փակ է մնացել միայն հայ-ռուսական սահմանը: Ինչու՞:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ