«Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք․․․ Հաղթելու ենք»․ հերոսները
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է․ «Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը… Իհարկե, ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է […]
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ: «Մենք՝ կանայքս պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա […]
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել: Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք և այլն: Չգիտեմ դա ախորժակից է թե խելքից»։
Թուրք դերասանուհի Դենիզ Չաքըրն արձագանքել է թուրքական «Show TV» հեռուստաալիքի լուրերի թողարկման հաղորդավարուհու գռեհիկ մեկնաբանությանը, որն արվել էր ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին։ Լուրերի մեկնաբան Էջե Ուները, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին Քարդաշյանի խոսքերին, նշել էր. «Քիմ Քարդաշյանը շատ է սիրում էկրաններից ցույց տալ իր մեծ «սկզբնաղբյուրը» և բոլորս մոտիկից տեսել ենք […]
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ ցանկացած խաղաղասիրական կամ գործողությունների դադարեցման շուրջ գրառումներ կատարելու փորձերը իսկույնևեթ արժանանում են Ադրբեջանի ուժային կառույցների բիրտ ճնշմանը: Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար, փոխանցում է ermenihaber-ը։ Իբրահիմովի օգտահաշվում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի անվտանգության ծառայությունները մուտք գործում […]
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:
ժող տարբեր ապուշ ձայնային հաղորդագրություններ են գալիս։ Օրինակ սենց գլուխ գործոց ա գալիս։ Ասում ա էսօր գիշերը ժամի կեսգիշերից ժամի չորսը սաղ կամպուդ, հեռախոս անջատեք, ուժեղ ռադիացիայա լինելու։ Ասածս ինչ ա։ Եթե մեկը մի բան խոսացել ա, դա դեռ չի նշանակում , որ պետք ա սաղին տարածեք։ Էդ էլ ա ռադիացիայի նման բան։ Ուղեղի կորոնավիրուս։ […]
Երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Հարգարժան նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը: Դուք ընկերներ եք, իսկ ընկերները իրար դժվարության մեջ չեն թողնում: Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունն անկարող է, չի կարող կանգնեցնել պատերազմը: Այնինչ պատերազմն իրական է ու իսկական, […]
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ռեպորտաժ է ներկայացնում Մարտակերտից, որը գտնվում է Արբեջանի ԶՈւ կրակի տակ։ Մարտակերտի ու հարևան գյուղերի փողոցները դատարկ են։ Կանանց ու երեխաներին ավելի ապահով վայրեր են տեղափոխել։ Կրակահերթը քաղաքում չի դադարում։ Հիմնական մարտերն ընթանում են հյուսիս-արևելյան՝ Մատաղիսի ու Թալիշի ուղղությամբ։ 90-ականներին կռված կամավոր Գավրուշ Վահանյանը ցույց է տալիս, թե որտեղ են հայտնվել […]
























