10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չի բացառվում, որ առաջիկայում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հայտնվեն «խաչաձև կրակի» տակ. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Հունվարի 20-ից հետո ԱՄՆ նախագահ կդառնա Ջո Բայդենը և նրա թիմում կներառվեն նախկին ԽՍՀՄ երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ: Սակայն կկարողանա՞, կամ կցանկանա՞ արդյոք Վաշինգտոնը զգալի ուշադրություն դարձնել Կովկասին և Կենտրոնական Ասիայի երկրներին՝ առայժմ բաց հարց է:   Ինքը՝ Բայդենը, դեռևս 1970-ականներից […]

Ինչո՞ւ է հայերի գիտակցությունը մթագնում ամեն անգամ, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի անմեղ զոհերի մասին․ մի կտոր Փաշինյանի թրքասիրությունից

Armvoice տելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած հոդվածը «Մոլորակ» թերթում, որտեղ լրագրող Փաշինյանը գրել է այն մասին, որ գլուխ է խոնարհում 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում զոհվածների առաջ: 1998 թվականի փետրվարի 11- ին հրապարակված՝ «Հայերն ու ադրբեջանցիները երջանիկ ժողովուրդներ են» վերնագրով հոդվածում Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ է […]

Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին  զրույցում հայտնել է Գուրգեն Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։ Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։  Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել […]

Սեյրան Օհանյանը արտասովոր լուսանկար է հրապարակել

«Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․»,- գրել է Սեյրան Օհանյանը կից հրապարակելով լուսանկար։

Շուշին՝ թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը 2022 թվականին, ամենայն հավանականությամբ, կլինի Շուշին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեսազանգի ընթացքում առաջարկել է 2022 թվականին Շուշին հռչակել իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք և կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից ու Շուշին թշնամուն հանձնելուց հետո […]

Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն «կարմիր գծերը»․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես […]

ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ․ ՄԻՊ-ը՝ գերիների թիվը չհրապարակելու մասին

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չեն հրապարակվում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: ՄԻՊ հայտարարությունում ասվում է․  «Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ […]

Սեփական մեղքերը տեսնելը ամենադժվար բանն է

Մի սուրբի ասացին թէ այսինչ մարդը հրեշտակներ է տեսնում: «Չեմ զարմանում», ասաց սուրբը, «կզարմանայի, եթե նա իր մեղքերը տեսներ»: Սիրելի բարեկամներ, սեփական մեղքերը տեսնելը ամենադժվար բանն է: Բայց դա միակ բանն է, որ քեզ տանում է ապաքինման: Այ, մեկ-մեկ գրում եք, թէ ինչպես ապաշխարել: Ամեն մարդ իր ճանապարհն ունի: Բայց այդ բոլոր ճանապարհները սկսվում են […]

Երևանում ձյան ու չմաքրված փողոցների պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը

Երևանում ձյան ու չմաքրված փողոցների պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը։ Այսօր առավոտյան ԱԺ֊ում մեկնարկած նիստին չեն կարողացել ներկայանալ բազմաթիվ պատգամավորներ, ինչի պատճառով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Նույն վիճակն է նաև մյուս պետական հիմնարկներում ու կրթական հաստատություններում: Իսկ այդ ընթացում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական արձակուրդն է վայելում: Նա այս […]

ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության»․ Lurer.com

ԱՄՆ-ն որոշում է կայացրել՝ 2021 թվականին կտրուկ մեծացնել Հայաստանին տրամադրող դրամաշնորհային օժանդակության չափը: Այս տեղեկությունը անչափ ուշագրավ է` հաշվի առնելով, որ ԱՄՆ այս տարվա բյուջեն, մեղմ ասած, պահպանողական է և միտված է ավելորդ ծախսերի կրճատմանը: Սակայն, Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, բացառություն է արվել: Անցկացնենք պարզ համեմատական՝ 2017 թ.-ին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվել է 40,3 միլիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի