01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Քայլ արա, մերժիր Ստալինի հավատարիմ թոռներին». լրագրող գործընկերը՝ Փաշինյանի ու թիմակիցների մասին

 «Ստալինի սիրելի թոռներ, ինչու ե՞ք այդքան չարչարվում և փորձում փոփոխություններ մտցնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում անելը։ Ավելի լավ չէ՞ մինչև Ձեր իշխանության ավարտը ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆը պահեք ուժի մեջ՝ հանուն սիրելի ժողովրդի, որը հավատաց Ձեզ և կատարեց աղետալի ընտրություն: Ձեր այդ քայլը, ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներ, ոչ միայն սահմանափակում է ազատ խոսքը, այլև հակաիրավական է, ըստ մամուլի փորձագետների և հեղինակային իրավունքի տեսանկյունից խնդիրներ հարուցող օրինագիծ է:

Հ. Գ. Քանի որ օրինագծի հեղինակները, ժամանակին եղել են լրագրողներ ու ՀԿ ներկայացուցիչներ և լրագրությունն ու ՀԿ-ական գլխարկն օգտագործել են բացառապես իշխանության հասնելու համար, այլ ոչ ազատ խոսքի, մենք՝ լրագրողական ու ՀԿ-ական համայնքը իշխանափոխությունից հետո պետք է մերժենք նրանց վերադարձը ԶԼՄ-ներ կամ ՀԿ սեկտոր: Եվ ուրեմն, քայլ արա մերժիր ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներին»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ