14 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020-ին միջինում կարագի գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին. ՏՄՊՊՀ

Հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող և սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաև կարագը։ Մշտադիտարկումների արդյունքում կարագի իրացման գների փոփոխություններ են արձանագրվել 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում, որոնց վերաբերյալ տարածվել են  մամուլի հաղորդագրություններ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է փաստել, որ 2020 թվականի ընթացքում կարագի […]

Ուժեղ քամու հետեւանքով Երեւանում ավերածություններ են գրանցվել

Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել: Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում: «Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ […]

Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի։   ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցային մարաթոնը, բացի այն, որ լույս սփռեց մի շարք կարեւոր հանգամանքների ՝ արցախյան բանակցությունների, ներքաղաքական օրակարգերի, արտաքին քաղաքական շրջադարձային դրվագների վրա, մի կարեւոր բաղադրիչ եւս բացահայտեց։ Որքան շատ են […]

Ի՞նչ է ապաշխարությունը

Ապաշխարությունը մեղքի գիտակցությամբ, զղջումով, խոստովանությամբ դեպի Աստված ընթացքն է եւ Աստծո սիրով ու ողորմածությամբ կյանքը փոխելու, հոգեւորապես նորոգվելու, ընկած վիճակից վեր կանգնելու, մեղքի մեռելությունից հոգով կենդանության դառնալու ընթացքն է։   Ապաշխարությունն անպայման ուղեկցվում է աղոթքով, պահեցողությամբ եւ ողորմածությամբ։ Նպատակը մկրտության ուխտի եւ սրբության վերականգնումն է Աստծո հետ հաշտությամբ, Քրիստոսին մերձենալով եւ Սուրբ Հոգու շնորհով զորանալով։

Փետրվարի 16-ի դրությամբ պաշտոնական տվյալներով հայկական կողմի զոհերի թիվը ․ Aysor.am

Արցախի Պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների համաձայն՝ փետրվարի 16-ի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։ Այդ մասին Aysor.am-ին հայտնել են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։  Բացի այդ, հրադադարից հետո մինչ այսօր որոնողական աշխատանքերի ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Փետրվարի 16-ին Արցախի նախագահը հայտնեց, որ ադրբեջանական կողմը հայկական […]

«Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը բացահայտված է». Աննա Մկրտչյան

ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի կարծիքով՝ հանրության որոշ շերտեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ցնցումների մեջ են ընկել:   «Մինչ այս պահը բավականին ժամեր են անցել, և բովանդակային հակադարձումների բացակայությունը հենց խոսում է այն մասին, որ նախագահի ասած յուրաքանչյուր նախադասություն ճշմարտացի էր, հիմնավորված և տեղ չթողեց հակադարձումների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:   […]

Ոստիկանական ամնեզիա․ Հրապարակ

Հայրենի ոստիկանությունը նո­րից կորցրել է իրականության զգացողությունն ու պատմական հիշողությունը: Վահե Ղազարյանին ու նրա ղեկավարած կառույցին թվում է, թե իրենցից առաջ կյանք չի եղել, ցույցեր չեն եղել, ոստիկա­նություն՝ ևս: Երեկ ոստիկանությունը մի հա­ղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է՝ տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողնե­րին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին: Ապա նրբորեն սպառնում են. […]

Կրկին երկրաշարժ՝ Երևանից 12 կմ հարավ-արևելքում

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

Որևէ պարագայում Հայաստանում չեմ լինելու ղեկավար պաշտոնում. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:   -Պարո՛ն նախագահ, գործող իշխանությունը շատ է խոսում նախկինների ռևանշի մասին՝ նաև Ձեզ նկատի ունենալով: Ձեր ղեկավարած  կուսակցությունը ակտիվորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի