23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահազանգ. «Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս

«Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները Դավթաշեն թաղամասի Անաստաս Միկոյան 64 հասցեում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր են կառուցում` պայմանական՝ «Դավթաշեն Սիթի» թաղամաս անվամբ, 6 մասնաշենքից բաղկացած: «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել համալիրում տուն գնած քաղաքացիներից առ այն, որ կառուցապատողն իրենց տան վկայականները չի տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի տրվում […]

Ո՞վ է Բագրատ Սրբազանին հունից հանող աղջիկը

«Հրապարակ» թերթը գրում է. Սյունիքի մարզում՝ Տաթև վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։ Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերևս սրանով  էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, […]

Շարժումը նոր թափով վերսկսվելու է

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Այժմ քննարկում են Արարատի մարզ գնալու հարցը, քանի որ հաջորդ «զոհը» Տիգրանաշեն համայնքն է՝ «սահմանազատման» գործընթացի անվան տակ այն կարող է անցնել Ադրբեջանին: Իսկ դա նշանակում է, որ վտանգվում է միջպետական ճանապարհը, եւ կարող է կտրվել ՀՀ «աղջկա […]

Ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր՝ անվստահության փուլ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են նոր՝ անվստահության փուլ։ Միջազգային փորձագիտական շրջանակները կանխատեսում են նոր լարված փուլ ռուս-թուրքական հարաբերություններում։ Նոր էտապի  մեկնարկը հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում տվեց ՌԴ նախագահը, ով իր բացահայտ դժգոհությունը հայտնեց Անկարայի Ուկրաինային ցուցաբերած ռազմական աջակցության առնչությամբ: ՌԴ-ում նաեւ  դժգոհ են պաշտոնական Անկարայի  […]

Խնձրիստան գյուղի Մելիքի կամուրջը

Մելիքի կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի հարավ-արևմտյան մասով հոսող սեզոնային գետակի վրա։ 2023 թվականի սեպտեմբերից  գյուղն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Կամուրջը կառուցվել է 18-դարի կեսերին Խաչենի մելիք Միրզախանի կողմից, ով մինչև մելիք նշանակվելը եղել է Խնձրիստան գյուղի տանուտերը։ Միաթռիչք կամուրջ է, կառուցված  անմշակ քարով և կրաշաղախով։ Թռիչքի երկարությունը 5,15 մետր է, անցուղու լայնությունը՝  […]

Օգնեք մեզ վերածնվելու: Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը /Տեսանյութ/

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հեռուստատեսության ֆեյսբուքյան էջից: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադառնալով Արցախի հեռուստատեսության գործունեության վերսկսմանը գրել է. «Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, […]

Մենք էս շարժումից շատ մեծ սպասելիքներ ունենք ու ձեր կռվի ո՛չ հավեսն ունենք, ո՛չ ժամանակը

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը գրել է. «Գառնիկ Դանիելյա՛ն և Սուրեն Պետրոսյան, երկուսիդ հանդեպ էլ ամենայն հարգանքով խնդրում եմ՝ դադարեցրե՛ք շարժման դափնիների հանդեպ էս խանդի տեսարանները, դրանցով երկուսդ էլ Նիկոլի ջրաղացին եք ջուր լցնում, մենք էս շարժումից շատ մեծ սպասելիքներ ունենք ու ձեր կռվի ո՛չ հավեսն ունենք, ո՛չ ժամանակը»:  

Համատարած ստի մեջ են. Բագրատ Սրբազան /Տեսանյութ/

Արյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ։ Չկա պետություն, որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք։ Պետության ցուցիչը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, գնացեք տեսեք, թե որտեղ է թշնամու դրոշը խփած։ Պետության ցուցիչը Տավուշն է, որ մի միլիմետր հող հետ չվերադարձրեցին։ #Բագրատ_Սրբազան

Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ

Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ։ Հետևաբար, Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները 2018 թվականից, իրենց ծագման օրվանից են պատերազմներ բերող ու մեր ժողովրդի վզին պատերազմներ փաթաթող։ Քաղաքագետ Էդգար Էլբակյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի