Ալիևը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը զավեշտալի է համարում, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն՝ թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների, նաև Կանադային՝ «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների […]





































