10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ նոր էջ է գրվում, և մե՛նք ենք ընտրելու՝ կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ․ Սեյրան Օհանյան

Արցախի հերոս, ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուր հայի համար․ Շուշիի ազատագրման կապակցությամբ համազգային մեր ցնծությունը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Երկրապահի օրվա հպարտությունը Մեծ հաղթանակի օրը դարձնում էին հերոսների ոգեկոչման, արիության, կամքի մեծագույն Եռատոն։ Սակայն այսօր այլ իրականություն է […]

Մայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի հայորդիներ, Մայիսի 9-ի նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան […]

Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ․ «Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ […]

«Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ»․ Վարդան Օհանյան

Վարդան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Էրեբունի» հիվանդանոցում Շահենի հարևանն էի, նրա և իմ հիվանդասենյակները մեկ ընդհանուր նախասրահ ունեին, մեկ ընդհանուր սառնարան, լվացարան, սանհանգույց: Երբ վիրահատարանից ինձ բերել էին պալատ, ներս մտավ Շահենը, ներս մտավ՝ մի կերպ քայլելով, ներս մտավ՝ դժվարությամբ, ներս մտավ՝ ժպիտով: Եթե բառ էլ չասեր, պարզ էր՝ զինվոր է, հայրենիք պահող […]

«Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ «Միայն ոգով արի ու ազատատենչ ժողովուրդներն են հաղթանակով խաղաղություն պարտադրում ռազմատենչ ու վայրագ ցեղերին: Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով տարիներ առաջ ասել եմ և այսօր էլ նույնքան համոզված եմ՝ մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն […]

Նժդեհի արձաններ պետք է շատ դրվեն. Շարմազանով

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում չի դադարում ռազմաքաղաքական գործիչ, փիլիսոփա Գարեգին Նժդեհի արձանի շուրջ աղմուկը։ Ադրբեջանական դրդմամբ ռուսական կողմի ինչ-որ շրջանակներ կոչ են անում արձանն ապամոնտաժել։ Արձանը տեղադրվել է անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի նախորդ օրը։ Նույնիսկ հարցը հասել է նրան, որ ռուսական կողմն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջոցով է փորձել […]

Մի կողմ թողնել ամբիցիաները, եթե ուզում եք հաղթել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կողմ թողնել  ամբիցիաները, եթե ուզում եք  հաղթել․․․ Ընդդիմադիր դաշտը կարծես  արդեն  զուլալվում է, հայտնի են դաշինքներ՝<Պատիվ ունեմ»,  վաղը   Ազատության հրապարակում կհայտարարվի Քոչարյանի շուրջ դաշինքի անունը։ Սակայն, կան   նաեւ «սինգլ» ընդդիմադիր ուժեր, որ միայնակ են գնալու արտահերթի, սրանց մեջ ամբիցիաների պակաս չկա, որոշները   առանձնապես համոզիչ չեն […]

Նիկոլն ավելի վտանգավոր է, քան Էրդողանն ու Ալիևը, Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը չի հերքում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ իրենց ընկերներից շատերը հետապնդվել են, բայց այսօր այդ հանգամանքը չի խանգարում, որ «Հանրապետականը», Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքի» հետ դաշինք կազմելով, մասնակցի հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Շարմազանովը նշեց, որ Վանեցյանի հետ գաղափարական նմանություններ ունեն, հետևաբար զարմանալի […]

Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան հաստատել էր Սերժ Սարգսյանը

1992 թ. մայիսի 8-9-ին Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ հայոց Շուշի բերդաքաղաքի ազատագրումը արմատական բեկում մտցրեց Արցախյան ազատամարտում և համարվում է 20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ հայ ռազմարվեստի փայլուն և իր նշանակությամբ չափազանց կարևոր ռազմաքաղաքական իրադարձություն:   «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը: Փա՛ռք Շուշիի ազատագրմանը մասնակցած բոլոր հերոսներին: […]

Ի՞նչ է եղել, որ… Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս

Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։ Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի